10:3002.17.2012

Ակումբային ֆուտբոլի պատմություն. "ԱՐԱՔՍ" (ԱՐԱՐԱՏ)

Ակումբային ֆուտբոլի պատմություն. "ԱՐԱՔՍ" (ԱՐԱՐԱՏ)

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններին նախկինում մասնակցած ակումբներից այս անգամ անդրադառնում ենք Արարատի «Արաքսին», որը հանդես է եկել նաև «Ցեմենտ» անունով ու բավական լավ ելույթներ ունեցել 90-ականներին:


Հայաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2000թթ.) ու գավաթակիր (1998-1999թթ.), 1999թ. բրոնզե մրցանակակիր, 1998թ. սուպերգավաթակիր, 1999թ. Սուպերգավաթի մրցախաղի մասնակից: 1999թ. մտել է ՀՀ գավաթի եզրափակիչ:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1993-2000, 2003թթ.: Անցկացրել է 235 խաղ, +118=39-78, 474:353:


1993-1999թթ
. հանդես է եկել "Ցեմենտ" անվանումով, 2000թ.-ին վերանվանվել է "Արաքս":


Ամենախոշոր հաշվով հաղթանակները' 8:0 ("Լոռի", 1997թ., "Գյումրի", 1999թ.):


Ամենախոշոր հաշվով պարտությունը' 0:11 ("Փյունիկ", 2003թ.):


Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Նորայր Հոխոյանը' 215:


Լավագույն ռմբարկուն Հովհաննես Թումբարյանն է' 60 գոլ:


Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Հովհաննես Թումբարյանին ' 24 գոլ (1993, 1995/96թթ.):


Արարատի "Արաքսը" լուծարված թիմերից ամենատիտղոսակիրն է: Արարատի թիմը 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նույնքան անգամ էլ հանրապետության գավաթով պատվո շրջան է կատարել, մեկ անգամ էլ հաղթող է ճանաչվել Սուպերգավաթի մրցախաղում: 1992թ. ազգային անդրանիկ առաջնությունում թիմը հանդես եկավ "Արարատ" անվամբ' դառնալով առաջին խմբի մրցաշարի հաղթող ու արժանանալով բարձրագույն խմբի ուղեգրին: Ուժեղագույնների խմբում Արարատի թիմը ներկայացավ "Ցեմենտ" անվանումով: Նորամուտը հաջող էր. "Ցեմենտը" Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ 15 թիմերի մրցավեճում զբաղեցրեց 6-րդ տեղը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի 32-ամյա հարձակվող Հովհաննես Թումբարյանը' դառնալով 24 գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում արդյունքը կրկնվեց: Այս անգամ էլ բարձր արդյունավետություն դրսևորեց Անուշավան Փահլևանյանը' խփելով 23 գնդակ: Թիմի առաջընթացը շարունակվեց նաև հաջորդ տարի: Աշուն-գարուն մրցակարգով անցկացված անդրանիկ առաջնությունում "Ցեմենտը" 12 թիմերի մրցավեճում գրավեց 4-րդ տեղը, իսկ Հովհաննես Թումբարյանը կրկնեց եռամյա վաղեմության արդյունավետության իր անձնական ռեկորդը:

Մրցաշրջան-98-ում "Ցեմենտը" հասավ իր պատմության մեջ ամենանշանակալի հաջողությանը' նվաճելով մինչ այդ անհասանելի բարձունքներ, դառնալով ֆուտբոլային յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ: Այդ հաջողությունում մեծ էր ակումբի նախագահ Աբրահամ Բաբայանի և թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ներդրումը, որոնց համընդհանուր ջանքերով  ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ էր ստեղծվել: "Ցեմենտը" ներկայացավ խաղային նոր որակներով, ողջ մրցաշրջանն անցկացրեց վերելքով, առանց սայթաքումների, աչքի ընկավ ագրեսիվ գործողություններով, հարձակողական ոճի գրագետ ֆուտբոլ ցուցադրեց ու արժանիորեն նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Թիմը յուրօրինակ ռեկորդ սահմանեց' անցկացրած բոլոր 25 հանդիպումներում էլ գրավելով մրցակիցների դարպասները: 19 խաղ անընդմեջ "Ցեմենտը" չպարտվեց:


Ֆուտբոլային առաջին բարձունքը "Ցեմենտը" նվաճեց մայիսին' դառնալով Հայաստանի գավաթակիր: Եզրափակիչում "Ցեմենտի" ֆուտբոլիստները 3:1 հաշվով պարտության մատնեցին երկրի չեմպիոն "Երևանին": "Ցեմենտից" գոլերի հեղինակներ դարձան Գագիկ Մանուկյանը, Արմեն Սարգսյանը և Նորայր Հոխոյանը, "Երևանից" աչքի ընկավ Արթուր Ս. Մինասյանը: Իսկ առաջնության ավարտից հետո "Ցեմենտը" արծաթե մրցանակակիր "Շիրակի" հետ վիճարկեց Սուպերգավաթը: Խաղի հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: 85-րդ րոպեին "Ցեմենտի" կիսապաշտպան Գագիկ Մանուկյանի խփած գոլին շիրակցիները պատասխանեցին Մհեր Ավանեսյանի գնդակով: 11մ հարվածաշարն ավելի հաջող իրացրին "Ցեմենտի" ֆուտբոլիստները, որոնք էլ նվաճեցին Սուպերգավաթը:


Թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան հետևյալ ֆուտբոլիստները. դարպասապահներ' Գառնիկ Հովհաննիսյան, Աշոտ Դադամյան, պաշտպաններ' Արամ Հայրապետյան, Վահան Արզումանյան, Տիգրան Գսպեյան, Վահրամ Հովհաննիսյան, Աբրահամ Աբրահամյան, Արայիկ Մարգարյան, կիսապաշտպաններ' Տիգրան Հովհաննիսյան, Հայկ Հարությունյան, Նորայր Հոխոյան, Կարեն Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Ռոմեո Ջենեբյան, Արա Ոսկանյան, Արթուր Ոսկանյան, Արմեն Քելեշյան, Գագիկ Մանուկյան, հարձակվողներ' Արմեն Սարգսյան, Անուշավան Փահլևանյան, Արամ Սարգսյան, Շիրակ Սառիկյան: Մրցաշրջանի արդյունքներով Արթուր Ոսկանյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:


1999թ. "Ցեմենտը" մոտ էր եռակի հաջողությունը կրկնելուն, սակայն միայն գավաթակիր դարձավ' եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնելով "Շիրակին": Վերջինս յուրօրինակ ռևանշի հասավ Սուպերգավաթի մրցաշարում' Արթուր Պետրոսյանի խփած "ոսկե" գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2:1 հաշվով: Առաջնությունում էլ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթացավ "Ցեմենտի" ու "Շիրակի" միջև: Արարատում կայացած վճռորոշ խաղում "Ցեմենտը" մրցավարի կողմնակալ գործողությունների արդյունքում հաղթեց 1:0 հաշվով' վճռելով ոսկե մեդալների հարցը: Սակայն շիրակցիները բողոքարկեցին խաղը ու հենց "Ցեմենտի" նախագահ Աբրահամ Բաբայանի առաջարկով որոշվեց վերախաղարկել հանդիպումը: Այն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, որի արդյունքում չեմպիոն հռչակվեց "Շիրակը", իսկ "Ցեմենտը" բավարարվեց բրոնզե մեդալներով: Իսկ ահա առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում 21 գնդակով հաղթող ճանաչվեց "Ցեմենտի" հարձակվող Շիրակ Սառիկյանը' մեկ գնդակով գերազանցելով կիլիկիացի Արման Քարամյանի ցուցանիշը:

2000թ. "Ցեմենտը" վերանվանվեց "Արաքս" ու նոր անվանումով Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ կրկին հայտնվեց չեմպիոնական բարձունքին: Փորձառու մարզիչը, որն այդ տարի ստանձնել էր ՀՀ ազգային հավաքականի ղեկը, հարազատ կոլեկտիվ վերադարձավ հունիսին' առաջնության 11-րդ տուրում փոխարինելով Սամվել Պետրոսյանին: Նրա գլխավորությամբ "Արաքսը" շատ հաջող խաղաց 2-րդ շրջանում' 12 հանդիպումներից 10-ում հաղթելով, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով միայն մեկ պարտություն: "Արաքսի" համար վճռորոշ եղան իր գլխավոր հակառակորդների' "Շիրակի"(1:0) և "Արարատի" (2:1) նկատմամբ առաջնության վերջնագծում տոնած հաղթանակները: Երկու հանդիպումներում էլ վճռորոշ գոլերի հեղինակներ դարձավ Արամ Հակոբյանը: Իսկ նրա 20-ամյա եղբայրը' Արա Հակոբյանը 21 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

"Արաքսը" երկրի գավաթակիր "Միկայի" հետ առաջնության ավարտից հետո պետք է վիճարկեր Սուպերգավաթը: Սակայն "Միկան" առաջնության ավարտից 2 տուր առաջ հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից, ուստի Սուպերգավաթը չխաղարկվեց:

"Արաքսի" չեմպիոնական կազմն այսպիսին էր. դարպասապահներ' Գառնիկ Հովհաննիսյան, Աշոտ Դադամյան, պաշտպաններ' Արամ Հայրապետյան, Կարեն Դոխոյան, Կարեն Սիմոնյան, Եղիշե Մելիքյան, Արթուր Մկրտչյան, Արկադի Դոխոյան, Աշոտ Գրիգորյան, կիսապաշտպաններ' Տիգրան Հովհաննիսյան, Հայկ Հարությունյան, Նորայր Հոխոյան, Կարեն Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Ռոմեո Ջենեբյան, Արա Ոսկանյան, Գրիգոր Գրիգորյան, Ռաֆայել Նազարյան, Ռոմիկ Խաչատրյան, Հովհաննես Նազարյան, հարձակվողներ' Արմեն Սարգսյան, Արամ Հակոբյան, Շիրակ Սառիկյան, Արա Հակոբյան, Արտակ Մինասյան, Հայկ Հակոբյան:


Շիրակ Սառիկյանը 2 անգամ դարձել է թիմի մրցաշրջանի լավագույն ռմբարկու:


"Արաքսի" նախագահ Աբրահամ Բաբայանն այլևս ի վիճակի չէր հոգալ թիմի ծախսերը: Ուստի 2000թ. մրցաշրջանից հետո փոխվեց  "Արաքսի" հովանավորը և ակումբը երևանյան գրանցում ստացավ: Փաստորեն նոր ակումբ հիմնվեց, թեև թիմը հիմնականում պահպանեց իր կազմը: Այսպես Արարատը զրկվեց բարձրագույն խմբում իր տեղից: Ակումբի մանկապատանեկան խմբերից կազմավորված թիմը հանդես եկավ առաջին խմբում: 2002թ. Արարատի "Արաքսն" առաջին խմբում գրավեց 2-րդ տեղը և իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալու բարձրագույն խմբում, քանի որ 1-ին հորիզոնականը զբաղեցրած Արմավիրի համանուն թիմը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել էր ուղեգրից: Սակայն հիմնականում անփորձ ֆուտբոլիստներով կազմավորված "Արաքսը" պատրաստ չէր առաջնությանը: Փորձառու ֆուտբոլիստներից թիմում մնացել էին միայն դարպասապահ Աշոտ Դադամյանը, Արմեն Քելեշյանը, Նորայր Հոխոյանն ու Կարեն Ասատրյանը:

Իսկ երիտասարդների թվում էին "Բանանցի" ներկայիս դարպասապահ Ստեփան Ղազարյանը, "Միկայում" հանդես եկող Արմեն Պետրոսյանը, "Ուլիսի" պաշտպան Միխեիլ Սիմոնյանը, որոնք իրենց նորամուտը նշեցին բարձրագույն խմբում: "Արաքսն" առաջնությունը սկսեց 7 անընդմեջ պարտությամբ, ընդ որում 3-րդ տուրում 11 անպատասխան գնդակ բաց թողեց "Փյունիկից": Միայն 15-րդ տուրում թիմն անդրանիկ հաղթանակը տոնեց' 2:1 հաշվով պարտության մատնելով Կապանի "Լեռնագործին": Առաջնությունում "Արաքսը" խոշոր հաշվով 11 պարտություն կրեց: Թիմը հրաժեշտ տվեց բարձրագույն խմբին, որից հետո Արարատն այլևս ներկայացված չէր Հայաստանի առաջնություններում: Որքան էլ որ ցավալի է, ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ու հիանալի մարզաբազա ունեցող Արարատը մնաց առանց մեծ ֆուտբոլի:

"Արաքսի" ցուցանիշները  ՀՀ  առաջնություններում

Թ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

Տեղ (Թիմ. քան.)

Ռմբարկուն

Գ

1993

28

12

6

10

56:50

30

6(15)

Հովհաննես Թումբարյան

24

1994

28

11

6

11

54:49

28

6(15)

Անուշավան Փահլևանյան

23

1995

10

4

2

4

19:13

14

2(6, 1-ին ենթ.)

Հովհաննես Թումբարյան

7

1995/96

22

12

3

7

57:33

39

4(12)

Հովհաննես Թումբարյան

24

 1996/97

22

13

3

6

49:26

42

5(11)

Սերգեյ Հայրբաբամյան

13

1997

18

8

3

7

28:27

27

5(10)

Արամ Սարգսյան

8

1998

26

20

4

2

70:22

64

1(9)

Շիրակ Սառիկյան

12

1999

32

22

5

5

78:19

71

3(9)

Շիրակ Սառիկյան

21

2000

28

19

4

5

65:33

61

1(8)

Արա Հակոբյան

21

2003

28

2

3

23

17:86

9

8(8)

Կարեն Ասատրյան

7


Լավագույն տասնյակները

Ֆուտբոլիստներ

Գոլ

1.Հովհաննես Թումբարյան

60

2.Անուշավան Փահլևանյան

56

3.Շիրակ Սառիկյան

47

4.Նորայր Հոխոյան

40

5.Կարեն Ասատրյան

37

6.Տիգրան Հովհաննիսյան

32

7.Սերգեյ Հայրբաբամյան

26

8.Արա Հակոբյան

23

9.Արմեն Սարգսյան

16

10.Հայկ Հարությունյան

15


Ֆուտբոլիստներ

Խաղ

1.Նորայր Հոխոյան

215

2.Կարեն Ասատրյան

178

3.Արամ Հայրապետյան

158

4.Տիգրան Հովհաննիսյան

154

5.Աշոտ Դադամյան

147

6.Աբրահամ Աբրահամյան

123

7.Էրիկ Խաչատրյան

118

8.Անուշավան Փահլևանյան

110

9.Գառնիկ Հովհաննիսյան

99

10.Արայիկ Մարգարյան

99




Լրահոս

24.04.14

23.04.14

Ամենակարդացված