Ակումբային ֆուտբոլի պատմություն. ԷՐԵԲՈՒՆԻ (ԵՐԵՎԱՆ)

14:43 24.02.2012

Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի նաև «Էրեբունին», որը շուրջ տաս տարի հանդես է եկել բարձրագույն խմբում` ներկայացնելով Երևանի Էրեբունի համայքնը: Այս թիմում են ելույթ ունեցել մի շարք հայտնի հայ ֆուտբոլիստներ, թիմը մարզել են ճանաչված մասնագետներ:


1997թ. առաջնության բրոնզե մրցանակակիր:


ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1992-1999թթ.: Անցկացրել է 216 խաղ, +87=36-93, 363:361:


1992-1994թթ. հանդես է եկել ՀՄՄ-ՖԻՄԱ, 1995-1996/97թթ' ՀՄՄ, 1997-1998թթ.' "Էրեբունի-ՀՄՄ", 1999թ.' "Էրեբունի"  անվանումով:


Ամենախոշոր հաշվով հաղթանակը' 11:0 ("Կիլիկիա", 1992թ.):


Ամենախոշոր հաշվով պարտությունները' 1:7 ("Արարատ", 1993թ., "Ցեմենտ", 1999թ.), 0:6 ("Արարատ", 1996/97թթ., "Շիրակ", 1999թ.):


Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Գրիգոր Մկրտչյանը' 148:


Լավագույն ռմբարկուն Արմեն Կարապետյանն է' 39 գոլ:


Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արմեն Կարապետյանին ' 19 գոլ (1992թ.):

Մինչև ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի թիմը հանդես էր գալիս ՖԻՄԱ անվանումով: 1992թ. թիմի հովանավորչությունը ստանձնեց Հայ Մարմնակրթական Միությունը, որի վարչության ատենապետ Գևորգ Մեյմարյանն էլ ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը: Ուստի թիմն առաջնությանը ներկայացավ ՀՄՄ-ՖԻՄԱ անվամբ:


Ազգային անդրանիկ առաջնությունում ՀՄՄ-ՖԻՄԱ-ն 24 թիմերի մրցավեճում գրավեց 9-րդ տեղը: Այդ տարի ՀՄՄ-ՖԻՄԱ-ի դարպասը պաշտպանում էր հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկի' ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր Ալյոշա Աբրահամյանի որդին' Արան, որը 1994թ. մեկնեց Լիբանան: Թիմի կազմում հանդես էին գալիս հետագայում ճանաչված ֆուտբոլիստներ Արմեն Պետիկյանը, Գրիգոր Մկրտչյանը, Եղիշե Թադևոսյանը, մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը, Արմեն Կարապետյանը, ով 19 գնդակով դարձավ ՀՄՄ-ՖԻՄԱ-ի լավագույն ռմբարկուն:


Առաջին լուրջ հաջողությանը ՀՄՄ-ՖԻՄԱ-ն հասավ 1994թ.' Սամվել Դարբինյանի գլխավորությամբ 15 թիմերի մրցավեճում գրավելով 4-րդ տեղը: Թիմի պաշտպաններ Արմեն Պետիկյանն ու Կարեն Գրիգորյանն ընդգրկվեցին առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Իրենց լավ դրսևորեցին նաև թիմի նորեկներ Կարեն և Արկադի Դոխոյան եղբայրները, որոնք նախորդ մրցաշրջանում հանդես էին եկել "Մալաթիա-Կիլիկիայում": Արդյունավետ խաղով առանձնացավ "Արարատ-73-ի" պաշտպան Նորայր Մեսրոպյանի որդին' Էմիլը, ով 16 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:


1995թ. թիմը հանդես եկավ ՀՄՄ անվամբ: Բայց դա զուտ անվանափոխություն չէր: Բանն այն է, որ ֆիզկուլտուրայի ինստիտուտի նոր ղեկավարությունը որոշել էր ստեղծել իր ակումբը և առաջնությունում հանդես գալ առանձին թիմով: Սակայն բարձրագույն խմբի առաջնությանն այդ թիմերից միայն մեկը կարող էր մասնակցել: Ուստի Գևորգ Մեյմարյանի առաջարկով հարցը լուծվեց մարզական սկզբունքով: Երկու թիմերի միջև կայացած խաղում հաղթելով 6:0 հաշվով, ՀՄՄ-ն իրավունք ստացավ մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:


Մրցակարգի համաձայն 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի մասնակից 12 թիմերից միայն 8-ն էին մասնակցելու աշուն-գարուն մրցակարգով անցկացվելիք 1995/96թթ. առաջնությանը: "Արարատ" տեղափոխված և Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանին փոխարինած հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ ՀՄՄ-ն անհաջող հանդես եկավ' 1-ին ենթախմբում 6 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը: Իսկ դա նշանակում էր, որ մեծ ներուժ ունեցող ՀՄՄ-ն պետք է հրաժեշտ տար բարձրագույն խմբին: Սակայն շուտով ՀՖՖ գործկոմը փոխեց վճիռը և բոլոր 12 թիմերն էլ մասնակցեցին հաջորդ առաջնությանը:  


1997թ. Էրեբունու թաղապետարանը թիմին ֆինանսական որոշ օգնություն սկսեց ցուցաբերել, ուստի ՀՄՄ-ն վերանվանվեց "Էրեբունի-ՀՄՄ": Որոշ ընդմիջումից հետո թիմի ղեկը կրկին ստանձնել էր Էդուարդ Մարգարովը: Հենց նրա գլխավորությամբ էլ թիմը 1997թ. առաջնությունում հասավ իր ամենամեծ հաջողությանը' դառնալով բրոնզե մրցանակակիր: Այդ հաջողությունում իրենց ներդրումն ունեցան դարպասապահներ Արմեն Ավագյանը, Տիգրան Ասլանյանն ու Արարատ Ղազարյանը, պաշտպաններ Հայկ Նարիմանյանը, Եղիշե Թադևոսյանը, Կարեն Բալաբեկյանը, Կարեն Սիմոնյանը, Տիգրան Գսպեյանը, կիսապաշտպաններ Աշոտ Ասատրյանը, Արսեն Հովսեփյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ռոման Սիմոնյանը, Հարություն Վարդանյանը, Արման Աճեմյանը, Աղասի Տոնոյանը, Զոհրապ Նիազյանը, Սարգիս Նազարյանը, հարձակվողներ Կարեն Միքայելյանը, Սևադա Արզումանյանը, Էմիլ Մեսրոպյանը, Աշոտ Ավետիսյանը, Էդգար Սաֆարյանը, Արտյոմ Վարդանյանը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Սևադա Արզումանյանը' դառնալով 13 գոլի հեղինակ: Դա 2-րդ արդյունքն էր առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանի ցուցանիշից (18 գոլ) հետո:


Ցավոք հետագայում թիմին ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլև ֆինանսների բացակայության պատճառով 2 տարի անց "Էրեբունին" լուծարվեց:


«Էրեբունու» ցուցանիշները  ՀՀ  առաջնություններում

Թ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

Տեղ (Թիմ. քան.)

Ռմբարկուն

Գ

1992

22

6

4

12

39:42

16

9(24)

Արմեն Կարապետյան

19


34

14

7

13

65:50

35




1993

28

12

2

14

54:46

26

7(15)

Արմեն Կարապետյան

10









Էմիլ Մեսրոպյան

10

1994

28

15

6

7

65:45

36

4(15)

Էմիլ Մեսրոպյան

16

1995

10

3

4

3

11:12

13

5(6, 1-ին ենթ.)

Էմիլ Մեսրոպյան

3









Գրիգոր Մկրտչյան

3

1995/96

22

6

3

13

30:52

21

9(12)

Սպարտակ Սարգսյան

5









Արման Աճեմյան

5









Մարտին Սարգսյան

5

1996/97

22

7

1

14

30:59

22

9(11)

Սարգիս Նազարյան

7

1997

18

11

2

5

35:20

35

3(10)

Սևադա Արզումանյան

13

1998

26

9

4

13

39:44

31

5(9)

Գեղամ Հովհաննիսյան

9

1999

32

12

5

15

41:44

41

6(9)

Կարեն Միքայելյան

10



Լավագույն տասնյակները


Ֆուտբոլիստներ

Գոլ

1.Արմեն Կարապետյան

39

2.Էմիլ Մեսրոպյան

33

3.Գրիգոր Մկրտչյան

25

4.Սարգիս Նազարյան

23

5.Սպարտակ Սարգսյան

23

6.Կարեն Միքայելյան

16

7.Արմեն Պետիկյան

15

8.Ռոման Սիմոնյան

15

9.Գեղամ Հովհաննիսյան

14

10.Սևադա Արզումանյան

13


Ֆուտբոլիստներ

Խաղ

1.Գրիգոր Մկրտչյան

148

2.Ռոման Սիմոնյան

137

3.Եղիշե Թադևոսյան

112

4.Արմեն Պետիկյան

96

5.Սպարտակ Սարգսյան

96

6.Սարգիս Նազարյան

84

7.Էմիլ Մեսրոպյան

78

8.Արման Աճեմյան

76

9.Արմեն Կարապետյան

75

10.Տիգրան Ասլանյան

70

11.Կարեն Միքայելյան

70

 

Share |

Լրահոս