Մարկոսը` ռմբարկուների եռյակում

15:35 01.03.2012

Կանադայի հավաքականի դարպասը Մարկոսի խփած 2 գնդակները ոչ միայն ապահովեցին  Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը, այլև հնարավորություն ընձեռեցին բրազիլացի ֆուտբոլիստին գոլերի թիվը հասցնելու 7-ի և ընդգրկվելու մեր ընտրանու լավագույն ռմբարկուների եռյակում:


Ազգային հավաքականում Մարկոսը գոլերի հաշիվը բացել է 2008թ. մայիսի 28-ին Տիրասպոլում Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում բրազիլացի ֆուտբոլիստն իր նորամուտը նշեց:


Մարկոսին առաջին անգամ հաջողվեց հավաքականի մեկ խաղում 2 գոլի հեղինակ դառնալ: Մինչ այդ հավաքականի ֆուտբոլիստներից նման հաջողության էին հասել Արթուր Պետրոսյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սարգսյանն ու Էդգար Մանուչարյանը: Ընդ որում վերջին երկուսը գոլերից մեկը խփել էին 11մ հարվածով:


Ներկայացնում ենք հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակը:


1.Արթուր Պետրոսյան

11

2.Հենրիխ Մխիթարյան

8

3.Մարկոս Պիզելի

7

4.Արա Հակոբյան

7

5.Գևորգ Ղազարյան

6

6.Էդգար Մանուչարյան

6

7.Արմեն Շահգելդյան

6

8.Արման Քարամյան

5

9.Յուրա Մովսիսյան

4

10.Տիգրան Եսայան

4

11.Ռոբերտ Արզումանյան

4


Իսկ ահա միջին արդյունավետությամբ Մարկոսը ներկայումս հավաքականում 2-րդն է ու զիջում է միայն Արտակ Մինասյանին: Նա իր 7 գոլերը խփել է հավաքականում անցկացրած 19 հանդիպումներում, ինչը կազմում է միջինը մեկ խաղում 0,36 գնդակ:


Միջին արդյունավետությամբ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի (հաշվի են առնված մեկից ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցուցանիշները):


Ֆուտբոլիստ

Միջին

Գոլ

Խաղ

1.Արտակ Մինասյան

0,40

2

5

2.Մարկոս Պիզելի

0,36

7

19

3.Յուրա Մովսիսյան

0,33

4

12

4.Հենրիխ Մխիթարյան

0,28

8

28

5.Արթուր Սարկիսով

0,28

2

7

6.Գևորգ Ղազարյան

0,26

6

23

7.Էրիկ Ասադուրյան

0,25

3

12

8.Գառնիկ Ավալյան

0,25

2

8

9.Տիգրան Եսայան

0,19

4

21

10.Էդգար Մանուչարյան

0,17

6

35

Share |

Լրահոս