Անդրանիկ Բարիկյան. 50 գոլ "Շիրակի" կազմում

14:21 09.04.2012

"Ուլիսի" դարպասը 11մ հարվածով խփած հաղթական գնդակը "Շիրակի" կազմում ՀՀ առաջնություններում Անդրանիկ Բարիկյանի հոբելյանական' 50-րդ գոլն էր: Այս ցուցանիշով նա հավասարվեց թիմի նախկին ավագ Հարություն Վարդանյանին: Բարիկյանը "Շիրակի" 7-րդ ֆուտբոլիստն է, ով թիմի կազմում հատեց 50 գոլի սահմանագիծը:

Ֆուտբոլային կարիերան Անդրանիկ Բարիկյանը սկսել է 1998թ. Գյումրիի "Շիրակ-2-ում": Նա նորամուտը նշել է 1998թ. մարտի 21-ին "Երևանի" հետ խաղում' 80-րդ րոպեին փոխարինման մտնելով Տիգրան Հովհաննիսյանի փոխարեն: Այդ տարի նա անցկացրած 17 հանդիպումներում 2 գոլ խփեց:  Գոլերի հաշիվը Բարիկյանը բացեց հունիսի 13-ին "Փյունիկի" հետ խաղում' խաղավերջում գրավելով Կարեն Բաբայանի պաշտպանած դարպասը:


"Շիրակի" կազմում Բարիկյանը հանդես է գալիս 2001թ.: Առաջին անգամ նա շիրակցիների մարզազգեստը կրել է սեպտեմբերի 15-ին Աբովյանում "Կոտայքի" հետ կայացած խաղում' 81-րդ րոպեին փոխարինման մտնելով Հենրիկ Բատիկյանի փոխարեն: Իսկ գոլերի հաշիվը նա բացեց առաջնության նախավերջին տուրում' գրավելով "Ղարաբաղի" դարպասապահ Արթուր Ավագյանի պաշտպանած դարպասը: Հաջորդ տուրում Բարիկյանն աչքի ընկավ արդյունավետ խաղով'3 անգամ գրավելով "Դինամոյի" դարպասը: Այդ տարի նա անցկացրած 6 խաղում 4 գոլի հեղինակ դարձավ:


Անդրանիկ Բարիկյանը բոլորից հաճախ' 4 անգամ ճանաչվել է թիմի լավագույն ռմբարկու: Առաջին անգամ նա այդ պատվին արժանացել է 2005թ.' 5 գոլով ռմբարկուի դափնին կիսելով Կարեն Խաչատրյանի հետ: 3 տարի անց նա կրկին ամենաարդյունավետն էր թիմում խփած 4 գնդակով: Իսկ 2009թ. Բարիկյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց' 8 գոլով 3-րդ անգամ ճանաչվելով "Շիրակի" լավագույն ռմբարկու: Անցած մրցաշրջանում Բարիկյանը գերազանցեց արդյունավետության անձնական ռեկորդը' 10 գնդակով 4-րդ անգամ ճանաչվելով "Շիրակի" լավագույն ռմբարկու: "Շիրակում" խաղալիս Բարիկյանին միայն 2007թ. չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ:


Ահա "Շիրակի" լավագույն ռմբարկուների տասնյակը:

1.Արթուր Պետրոսյան

125

2.Սամվել Նիկոլյան

66

3.Արարատ Հարությունյան

60

4.Արա Ադամյան

58

5.Արտյոմ Բեռնեցյան

52

6.Հարություն Վարդանյան

50

7.Անդրանիկ Բարիկյան

50

8.Կարեն Ալեքսանյան

44

9.Գրիգոր Գրիգորյան

43

10.Տիգրան Դավթյան

42


Անդրանիկ Բարիկյանը ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 23-րդն է, ով միևնույն թիմի կազմում հատեց 50 գոլի սահմանագիծը: Յուրօրինակ ռեկորդակիրը ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանն է, ով իր 197 գոլերից 154-ը խփել է "Փյունիկում": Հետաքրքիր է, որ արդյունավետությամբ 2-րդ ցուցանիշն ունեցող Արթուր Քոչարյանը (140 գոլ) վերը նշված 23 ֆուտբոլիստների շարքում չէ: Նա իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել բարձրագույն խմբի 9 ակումբներում' բոլորում էլ դառնալով գոլի հեղինակ: Առավելագույն քանակի գնդակներ (37) Քոչարյանը խփել է "Արարատում":


23 ֆուտբոլիստները ներկայացնում են 7 ակումբներ: Այդ ցանկում առավել մեծ թիվ են կազմում շիրակցիները' 7 հոգի: Փյունիկցիներից 5-ին է հաջողվել թիմի կազմում 50 և ավելի գոլ խփել: 4 ֆուտբոլիստ ներկայացնում է "Բանանցը", 3-ը' "Արարատը", 2-ը' "Ցեմենտը", մեկական' "Երևանն" ու "Կիլիկիան":


Ահա այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում 50 և ավելի գոլեր են խփել:

Ֆուտբոլիստներ

Գոլ

Ակումբ

1.Արսեն Ավետիսյան

154

"Փյունիկ"

2.Արթուր Պետրոսյան

125

"Շիրակ"

3.Վահե Յաղմուրյան

92

"Արարատ"

4.Գեղամ Հովհաննիսյան

68

"Փյունիկ"

5.Սամվել Նիկոլյան

66

"Շիրակ"

6.Վարազդատ Ավետիսյան

65

"Փյունիկ"

7.Արամ Հակոբյան

62

"Բանանց"

8.Արման Քարամյան

61

"Փյունիկ"

9.Արարատ Հարությունյան

60

"Շիրակ"

10.Հովհաննես Թումբարյան

60

"Ցեմենտ"

11.Արա Ադամյան

58

"Շիրակ"

12.Անդրանիկ Հովսեփյան

56

"Բանանց"

13.Անուշավան Փահլևանյան

56

"Ցեմենտ"

14.Տիգրան Եսայան

56

"Երևան"

15.Աշոտ Բարսեղյան

54

"Բանանց"

16.Նշան Էրզրումյան

53

"Կիլիկիա"

17.Սամվել Մելքոնյան

53

"Բանանց"

18.Էդգար Մանուչարյան

53

"Փյունիկ"

19. Արտյոմ Բեռնեցյան

52

"Շիրակ"

20.Հարություն Վարդանյան

50

"Շիրակ"

21.Արմեն Շահգելդյան

50

"Արարատ"

22.Լևոն Ստեփանյան

50

"Արարատ"

23. Անդրանիկ Բարիկյան

50

"Շիրակ"




Share |

Լրահոս