Լևոն Հայրապետյանը` ՖԱՖ-ի համակրանք մրցանակի դափնեկիր

22:40 20.01.2013

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ավանդական դարձած «ՖԱՖ համակրանք» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Նշենք, որ այս մրցանակը հիմնադրվել է Առաջին ճակատ (ՖԱՖ) երկրպագուների խմբի կողմից և հանձնվում է ոչ միայն հավաքականում նվիրված և լավ խաղի համար, այլև խաղադաշտի սահմաններից դուրս երկրպագուների հանդեպ ցուցադրած վերաբերմունքը հաշվի առնելով:


Այս տարի քվեարկություն տեղի չունեցավ, ՖԱՖ ղեկավար խորհրդի կողմից կայացված հատուկ որոշմամբ մրցանակը հանձնվեց հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանին, ով վնասվածքի պատճառով ժամանակավորապես դուրս է եկել շարքից և այժմ բուժման կուրսեր է անցնում Գերմանիայում, նրա բացակայության պայմաններում որոշվեց մրցանակը հանձնել «Լեխիայի» ֆուտբոլիստի քեռուն:


Ելույթներով հանդես եկան շարժաման հիմնադիր անդամներից' Էդգար Պետրոսյանը, Կարեն Շաբոյանը և Սերգեյ Ջանջոյանը:


Իսկ վերջում, Skype-ի միջոցով ֆաֆականները կարողացան իրենց հուզող հարցերը ուղղել Լևոն Հայրապետյանին, որոնք հիմնականում կապված էին ֆուտբոլիստի առողջականի վիճակի հետ:

 

Share |

Լրահոս