Տարոն Մարգարյանը կտրեց Ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման կարմիր ժապավենը

15:29 29.04.2013

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ ապրիլի 29-ին տեղի ունեցավ նորակառույց մազադաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հենց նրան էր վստահված նոր մարզադաշտի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվը։

Այնուհետև Տարոն Մարգարյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը միասին շրջեցին մարզադաշտում, ծանոթացան այնտեղի ենթակառուցվածքներին։

Ավելի ուշ, Երևանի քաղաքապետը ևս մեկ հաճելի պարտականություն ուներ. նա կատարեց «Բանանց-2»-«Փյունիկ-2» մրցավեճի առաջին հարվածը։

Հիշեցնենք, որ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտն ունի 2500 նստատեղ և այնտեղ սկսել են անցկացվել նաև Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումներ։

Բացման արարողության լուսանկարների շարքը կներկայացնեք ավելի ուշ։

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս