Հռոմի մրցաշար. Խաղային օրվա կենտրոնական խաղում Յանովիչը հաղթանակ տարավ

16:18 15.05.2013

Հռոմի թենիսի մրցաշարում քիչ առաջ ավարտվեց խաղային օրվա կենտրոնական հանդիպումը: Եժի Յանովիչը 6:4, 7:6(5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ թենիսիստ Ջո Վիլֆրեդ Ցոնգային և դուրս եկավ երրորդ փուլ:

Լեհ երիտասարդ թենիսիստի հաջողությանը հիմնականում նպաստեց նրա ուժգին հարվածն, ինչի շնորհիվ անչափ դժվար է հակախաղ գտնել նրա սկզբնահարվածներին:

1/8-րդ եզրափակչում Յանովիչի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեն:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...