Հռոմի մրցաշար. Սամանտա Ստոսուրը, Սարա Էրանին և Ելենա Յանկովիչը հաղթահարեցին երրորդ փուլի արգելքը

19:11 15.05.2013

 

Այս պահին ընթացող Հռոմի կանանց մրցաշարում հայտնի դարձան 1/8 եզրափակչի ուղեգրի ևս երեք մասնակիցներ:

Ավստրալուհի Սամանտա Ստոսուրը չինուհի Շուայ Պենգի հետ խաղում դիմադրության հանդիպեց միայն առաջին կեսում, և արդյունքում հաղթեց 7:6(5), 6:0 հաշվով: Տեղացի երկրպագուների աջակցության ներքո իտալուհի Սարա Էրանին դժվարությամբ` 7:5, 5:7, 6:2 հաշվով առավելության հասավ Կրիստինա Մակհեյլի նկատմամբ, իսկ անվանի սերբ Ելենա Յանկովիչը` 6:2, 6:0 հաշվով ջախջախեց իր հայրենակցուհի Բոյանա Յովանովսկիին:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...