Հռոմի մրցաշար. Վավրինկան հրաժարվել է հետագա պայքարից

17:20 15.05.2013

Օրեր առաջ աշխարհի լավագույն թենիսիստների 10-յակում մտած Ստանիսլաս Վավրինկան, հրաժարվել է Հռոմի մրցաշարում հետագա մասնակցությունից: Շվեցարացին այսօր` մայիսի 15-ին պետք է մրցեր ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ:

Նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ պատճառը Ռոլան Գարոսի մրցաշարից առաջ կուտակվող գերհոգնածությունից խուսափելն է:

Դոլգոպոլովը 1/8 եզրափակչում կմրցի Նովակ Ջոկովիչի հետ:

Նշենք, որ վերջին 14 օրերի ընթացքում Վավրինկան մասնակցել է 11 հանդիպման, որոնցից 10-ում հաղթանակ է տոնել:

Share |

Լրահոս

Loading...