Թենիս. Հռոմի մրցաշարում շարունակվում է վնասվածքների համաճարակը

18:40 17.05.2013

Աշխարհի երկրորդ թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով այսօր` մայիսի 17-ին Հռոմի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակչում պետք է հանդիպեր իտալուհի Սարա Էրանին, հրաժարվել է հետագա պայքարից:

Ռուս թենիսիստուհին սել է, որ իր որոշման պատճառը՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարից առաջ ուժերի վերականգման անհրաժեշտությունն է: Շարապովան, մասնավորապես, նշել է որ դեռ լիովին չի ապաքինվել մրսածությունից:

Նշենք, որ 26-ամյա թենիսիստուհին Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնն է:

Կիսաեզրափակչում Սարա Էրանին կհանդիպի Սամանտա Ստոսուր – Վիկտորիա Ազարենկո զույգի հաղթողի հետ:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...