Ջոկովիչը պարտվեց քառորդ եզրափակչում

19:03 17.05.2013

Հռոմում շարունակվում է թենիսի «Մասթերս-1000» մրցաշարը:

Քիչ առաջ աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակչում երեք խաղափուլերի արդյունքում պարտություն կրեց չեխ Թոմաշ Բերդիխից: Առաջին խաղափուլում սերբը հաղթեց 6:2 հաշվով, սակայն մյուս երկուսում զիջեց՝ 5:7 և 4:6 հաշիվներով:

Կիսաեզրափակչում Բերդիխը կմրցի Դավիդ Ֆերեր – Ռաֆայել Նադալ դիմակայության հաղթողի հետ:

Նշենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել Ֆրանսիացի Բենուա Պերը, ով 6:1, 6:0 հաշվով ջախջախել էր Մարսել Գրանոլերսին:
Զուգահեռաբար ընթացող կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում ռումինուհի Սիմոնա Հալեպը` 4:6, 6:0, 7:5 հաշվով պարտության մատնեց սերբ Ելենա Յանկովիչին:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...