Թենիս. Սերենա Ուիլյամսը դարձավ Հռոմի մրցաշարի կրկնակի չեմպիոն

18:01 19.05.2013

Քիչ առաջ ավարտվեց Հռոմի կանանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Վճռորոշ խաղում Սերենա Ուիլյամսը` 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ՝ ամերիկուհին դարձավ Իտալիայի Բաց առաջնության կրկնակի չեմպիոն: Մինչ այդ Սերենան այս խաղահրապարակում հաջողության էր հասել հեռավոր 2002 թվականին, երբ եզրափակչում պարտության էր մատնել բելգուհի Ժուստին Էնեն Արդենին:

Հատկանշական է, որ վերջին անգամ Ուիլյամսը պարտվել է հենց Ազարենկային` 2013 թվականի փետրվարի 12-ին Դոհայի մրցաշարում, ինչից հետո հրաժարվելով Մարիոն Բարտոլիի հետ Դուբայում նախատեսված հանդիպումից, ամերիկուհին 24 անընդմեջ հաղթանակ է տարել:

Հռոմում կայացավ նաև կանանց զուգախաղի եզրափակիչը, որում չինուհիներ Շուայ Պենգն ու Ջի Սուեյը` 4:6, 6:3, 10:8 հաշվով հաղթեցին իտալուհիներ Սարա Էրանի/Ռոբերտա Վինչի զույգին:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...