Ռուսաստանի չեմպիոնը՝ երկրի գավաթակիր. ԲԿՄԱ-ն ոսկե դուբլ ձևակերպեց (Տեսանյութ)

16:22 01.06.2013

Քիչ առաջ Գրոզնիում ավարտվեց Ռուսաստանի Գավաթի 2012/2013 թթ. եզրափակիչ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Անժիի» միջև դիմակայությունը:

Հանդիպման հաշիվը բացվեց 11 րոպեին, երբ Ահմեդ Մուսայի սուր անկյունից կատարած հարվածից հետո սխալվեց մախաչկալացիների դարպասապահ Գաբուլովը. գնդակը նրա ձեռքերի տակով գլորվեց դարպասը:

«Անժիին» հաջողվեց հաշիվը վերականգնել 74-րդ րոպեին: Դաղստանյան թիմի հենակետային կիսապաշտպան Լասանա Դիարան տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով՝ դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:

89-րդ րոպեին բանակայինների կազմում կարմիր քարտ ստացավ շվեդ Պոնտուս Վերնբլումը:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, և գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում: Լեոնիդ Սլուցկիի սաներն ավելի դիպուկ էին։

Հավելենք, որ սա ԲԿՄԱ-ի պատմության մեջ յոթերորդ՝ համանման տիտղոսն է։

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...