Դինամո-Շիրակ՝ 1:1. Խաղաղ ելք հարեւանների պայքարում

17:04 17.06.2013

Վերջ՝ 1:1: Հարեւան երկրների չեմպիոնները բաժանվեցին խաղաղությամբ: Հանդիպման լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
90+2՝ Արա Մկրտչյանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ կատարել ճշգրիտ փոխանցում:
90` Մրցավարը հիմնական ժամանակին 4 րոպե ավելացրեց:
84` «Դինամոն» ջանք չի խնայում հաղթանակ կորզելու համար եւ մեծ ուժերով նետվել է առաջ:
81՝ Լեկտվաձեն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն մի փոքր շեղ հարվածեց:
79՝ Տանտերերը մեծացրել են ճնշումը եւ անկյունայինի իրացումից հետո կարող էին գրավել դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
74՝ Դիդյե Բորիսը տուգանայինից բարձր հարվածեց:
70՝ Անդրանիկ Բարիկյանը տուգանայինից անհաջող փոխանցում կատարեց:
69` Սամուել Կյերեին փոխարինեց Դավիթ Մարիկյանը:
67՝ Խիսկոն նպաստավոր դիրքից գլխով շեղ հարվածեց:
64՝ ԳՈԼ: 1:1: Պապավան հեռվից գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:
64՝ Տիգրան Դավթյանը եւ Օդիանբոն դուրս եկան ասպարեզից, իսկ նրանց փոխարեն խաղը կշարունակեն Արման Ասլանյանը եւ Էդուարդ Փանոսյանը:
62` Դիոպը սուր անկյան տակ գլխով շեղ հարվածեց:
59՝ Հեռահար հարված կատարվեց «Շիրակի» դարպասին՝ Հարությունյանը տեղում էր:
57՝ Բեկոյի փոխարեն խաղը շարունակում է Անդրանիկ Բարիկյանը:
56՝ Տուգանայինից կատարված հարվածը շեղ էր:
55՝ Վտանգավոր դիրքում «Դինամոն» տուգանայինի իրավունք է վաստակել:
51՝ Բավական վտանգավոր էր «Շիրակի» դարպասի մոտ, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց հյուրերի համար: Երկրորդ խաղակեսում վրացիներն ավելի ակտիվ են:
50՝ Տանտերերի իրացրած անկյունայինից հետո Արթուր Հարությունյանը հեռացրեց գնդակը:
48՝ Մերաբաշվիլիի ուժեղ հարվածից հետո Արթուր Հարությունյանն ետ մղեց գնդակը:
47՝ Արա Մկրտչյանն ընդմիջմանը փոխարինել է Դավիթ Հակոբյանին:
46` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

Առաջին խաղակեսն ավարտված է: Ընդմիջում:

45+1՝ Լավ հակագրոհ ձեռնարկեց «Շիրակը», սակայն Կարեն Մուրադյանի հարվածը բարձր ստացվեց:
45՝ «Դինամոն» իրար հետեւից 2 անկյունային իրացրեց, բայց պաշտպանները ուշադիր էին:
42՝ Տուգանայինի իրավունք էին ստացել վրացիները, բայց անհաջող իրացրին այն:
40՝ Խմալաձեի հարվածը բարձր ստացվեց:
38՝ Վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին տանտերերը, սակայն եզրափակիչ հարվածը չստացվեց:
37՝ Տիգրան Դավթյանի փոխանցումից հետո Դավիթ Հակոբյանը մոտ տարածությունից հարվածեց, սակայն պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը:
36՝ Դվալին էր մեն-մենակ դուրս գալիս դարպասապահի դեմ, սակայն Հարությունյանը ժամանակին դուրս եկավ տեղից:
32՝ Տուգանայինի իրավունք էին ստացել տանտերերը, որի խաղարկման ժամանակ խախտեցին կանոնները:
30՝ Դավիթ Հակոբյանը ձախ եզրով նետվեց առաջ, սակայն խախտեցին կանոնները նրա նկատմամբ:
29՝ Տիգրան Դավթյանի փոխանցումից հետո Բեկոն նպաստավոր դիրքից հարվածեց, սակայն դարպասապահը տեղում էր:
27՝ Բեկոն էր նետվել առաջ, սակայն նկատեց, որ Դիոպը վնասվածք ունի եւ հեռացրեց գնդակը:
25՝ Դավիթ Հակոբյանը ներխուժեց տուգանային, բայց տարվեց անհատական խաղով եւ կորցրեց գնդակը:
24՝ «Շիրակն» իրացրեց անկյունայինը, սակայն Բեկոն գլխով բարձր հարվածեց:
22՝ Օդիանբոյի հարվածից հետո պաշտպանը գնդակը դուրս բերեց անկյունակին:
15` Տանտերերը ստացել էին անկյունայինի իրավունք, սակայն անհաջող իրացրին այն:
13՝ Գյումրեցիներին աջակցելու են եկել մի քանի տասնյակ ֆուտբոլասերներ:
12՝ Ջաբա Դվալին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն գլխով շեղ հարվածեց:
9՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 0:1: ԲԵԿՈ: Բեկոն ներխուժեց տուգանային հրապարակ, դուրս եկավ նպաստավոր դիրք եւ գրավեց դարպասը:
9՝ Խաղին ներկա են մոտ 1500 ֆուտբոլասերներ: Բավական ակտիվ են «Դինամոյի» ֆան-ակումբի անդամները: 
7՝ Տիգրան Դավթյանը տուգանայինից փոխանցում կատարեց, սակայն պաշտպանները հեռացրին գնդակը:
5՝ Բեկոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս:
1` Հանդիպումը մեկնարկեց:

17:50
«Դինամոյի» մամուլի քարտուղարությունը ներկայումս աշխատում է ինտերնետային հեռարձակում ապահովելու համար: 
17:35 Հայտնի դարձավ նաեւ «Դինամոյի» հայտացուցակը: Բացակայում է նրանց հիմնական դարպասապահը՝ Գեորգի Լորիան, ով Վրաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է: 

17:24 Կարող եք ծանոթանալ «Շիրակի» հայտացուցակին:

Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Սպասում ենք մեկնարկային կազմերին:

________________________________
Թբիլիսի, Բորիս Պայչազեի անվան մարզադաշտ
Ընկերական հանդիպում
Մրցավար՝ Գեորգի Կրուաշվիլի

 

N

Դինամո

N

Շիրակ

25

Տորնիկե ԶԱՐՔՈւԱ

33

Արթուր ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

6

Գիվի ԿՎԱՐԱՑԽԵԼԻԱ

25

Աղվան ԴԱՎՈՅԱՆ

4

ՈւՍՏԱՐԻՑ

31

Դիդյե ԲՈՐԻՍ

7

Գեորգի ՍԵՏՈւՐԻՁԵ

19

Կարեն ՄՈւՐԱԴՅԱՆ

16

Իգոր ՊՐՈԿՈւՐՈՐ

10

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

27

Պետեր ԳՐԱՅՉԱՐ

8

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ (ա)

8

Լեւան ԽՄԱԼԱՁԵ

21

Գևորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29

Լաշա ՇԻՆԴԱԳՈՐԻՁԵ

14

Ֆոֆանա ԲԵԿՈ

10

Գեորգի ՄԵՐԱԲԱՇՎԻԼԻ

9

Ջորջ ՕԴԻԱՆԲՈ

9

Ջաբա ԴՎԱԼԻ

29

Դամե ԴԻՈՊ

28

ԽԻՍԿՈ

15

Սամուել ԿՅԵՐԵ

 

-

 

-

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

Լեւան ԽԵՇԵԼԱՇՎԻԼԻ

1

Նորայր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

31

Օտար ԿԱԿԱԲԱՁԵ

12

Անդրանիկ ԲԱՐԻԿՅԱՆ

32

Սանդրո ԳՈւՐԵՇԻՁԵ

32

Արման ԱՍԼԱՆՅԱՆ

37

Գեորգի ՇԱՇԻԱՇՎԻԼԻ

17

Դավիթ ՄԱՐԻԿՅԱՆ

30

Գեորգի ԳՎԵԼԵՍԻԱՆԻ

14

Էդվարդ ՓԱՆՈՍՅԱՆ

18

Էլգույա ՌԳԻԳԱԼԱՇՎԻԼԻ

23

Արտյոմ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

15

Գեորգի ՊԱՊԱՎԱ

18

Արա ՄԿՐՏՉՅԱՆ

12

Դավիթ ԽՈւՐՑԻԼԱՎԱ

 

Արման ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

5

Դավիթ ԿՈՉՈԼԱՎԱ

3

Վադե ՉԵՅԽ

19

Դավիթ ՄԻԿԱԲԵՐԻՁԵ

 

 

 

Իրակլի ԼԵԿՎՏԱՁԵ

 

 

 

Գլ. մարզիչ

 

Մարզիչ

 

Դուշան ՈւՀՐԻՆ

 

Ֆելիքս ԽՈՋՈՅԱՆ

 

 

Share |

Լրահոս