Սանյա. Դեռևս քննարկում ենք նոր պայմանագիրը

19:02 19.06.2013

«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Բակարի Սանյան ոչ մի կերպ չի կարողանում համաձայնեցնել «զինագործների» հետ նոր պայմանագիրը:

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարի:

«Արսենալը» չի ցանկանում հաջորդ տարի անվճար բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրված են՝ ՊՍԺ-ն և «Մոնակոն»: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է երկարձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, կամ վաճառել նրա տրանսֆերն այս ամռանը:

Թիմի և ֆուտբոլիստի միջև բանակցություններն ընթանում են վաղուց և դեռևս ոչ մի արդյունք չեն տվել: Նշվում է, որ խնդիրը՝ նոր պայմանագրի ժամկետն է: Վենգերը երեսունն անց ֆուտբոլիստներին չի առաջարկում երկարատև պայմանագրեր, մինչդեռ ֆուտբոլիստը ցանկանում է վստահ լինել իր ապագայի համար:

«Մենք դեռևս քննարկում ենք նոր պայմանագիրը:

Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ: Որոշ լրագրողներ խեղաթյուրում են փաստերը, քանի որ իմ պայմանագրին ընդամենը մեկ տարի է մնացել: Իրականում՝ շարունակում եմ մնալ «Արսենալի» ֆուտբոլիստ», քանի որ պայմանագիրս թիմի հետ դեռ չի ավարտվել», - «Gulf News»-ին ասել է Սանյան:

Share |

Լրահոս

Loading...