«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բեշիքթաշում», խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին.
«Մորատան հիանալի կարիերա է անցկացնում: Նա խաղացել է այնպիսի մեծ ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»: Երբեմն ֆուտբոլիստներին մոտիվացիա է պետք, բայց ես երկու անգամ կմտածեի, նախքան հեռանալն այն ակումբից, որտեղ ինձ լավ եմ զգում:
Մորատան գիտի, թե ինչ անել: «Բարսելոնան» գլխավորես Չավին, որը շատ լավ գիտի այդ ակումբը: Լսել եմ, որ Մորատան երջանիկ է «Յուվենտուսում»: Նույնիսկ եթե զանգահարում է «Բարսելոնան», միշտ պետք է լավ մտածել»,- ասել է Պյանիչը: