Լուկաս Մոուրա. Չեմ հասկանում` ինչու են ինձ համեմատում Նեյմարի հետ

11:33 17.07.2013

ՊՍԺ-ի կիսապաշտպանը խոսել է իր և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարի տարբերությունների մասին:

«Չեմ հասկանում` ինչու են ինձ համեմատում Նեյմարի հետ: Մենք ընկերներ ենք, բայց խաղում ենք միանգամայն տարբեր ոճերով: Խաղադաշտում նույնիսկ մեր դիրքերն են տարբեր:

Իմ սեփական պատմությունն եմ գրում և չեմ ցանկանում, որպեսզի ինձ համեմատեն որևէ մեկի հետ: Նույնիսկ Նեյմարի, ում համարում եմ մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ես ունեմ իմ որակները»,- «O Globo»-ին տված հարցազրույցում ասել է Մոուրան: 

Share |

Լրահոս

Loading...