Ժալգիրիս - Փյունիկ` 2:0. Փյունիկը զգալիորեն բարդացրեց գործը

23:58 18.07.2013

90+3` ՎԵՐՋ: Արտագնա խաղում «Փյունիկը» պարտվեց 0-2 հաշվով: Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին, Երևանում:

90՝ Հանդիպման մրցավարը 3 րոպե ավելացրել հիմնական ժամանակին:

87` Դավիթ Մանոյանի հարվածը շեղ ստացվեց:

84՝ Վտանգավոր դրություն էր «Փյունիկի» դարպասի մոտ. տանտերերի ֆուտբոլիստտի հարվածը բարձր ստացվեց:

83` Ֆրեդգրեյմասը խաղադաշտ դուրս եկավ Կամոլովի փոխարեն:

81՝ Դավիթ Զաքարյանը խաղադաշտ դուրս եկավ Ղուկաս Պողոսյանի փոխարեն:

78` Տրիբունայում հավաքված երկրպագուները դժգհում են մրցավարի որոշումներից: Վերջիններիս կարծիքով՝ «Փյունիկի» ֆուտբոլիստները կոպիտ խաղ են ցուցադրում, իսկ մրցավարը չի արձանագրում դա:

74՝ Զագուրկասը խաղադաշտ դուրս եկավ Լելյուգայի փոխարեն:

71` Վտանգավոր պահ էր «Փյունիկի» դարպասի մոտ:

69՝ Վիուլեն Այվազյանը խաղադաշտ դուրս եկավ Գագիկ Պողոսյանի փոխարեն:

68` Յանուշաուսը խաղադաշտ դուրս եկավ Ժուլպայի փոխարեն:

66՝ ԳՈԼ: 2-0... Խաղարկված գեղեցիկ կոմբինացիայից հետո Լելյուգան կրկնապատկում է խաղի հաշիվը:

61` Աղվան Պապիկյանի հարվածը բարձր ստացվեց:

55՝ Տանտերերի անկյունայինի խաղարկումից հետո լավ գործեցին «Փյունիկի» պաշտպանները:

53՝ Թիմերը փոխանակվեցին ոչ այքան վտանգավոր գրոհներով:

49՝ Դավիթ Մանթյանը խախտեց կանոնները: Մրցավարը բավարարվեց բանավոր զգուշացմամբ:

47` ԳՈԼ: Ձախ եզրից կատարած անհատական անցումից հետո Բիլինսկին գրավեց «Փյունիկի» դարպասը:

46՝ Կամո Հովհաննիսյանը խաղադաշտ դուրս եկավ Աշոտ Սարդարյանի փոխարեն:

46՝ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

Առաջին խաղակեսն ավարտվեց. 0:0: Ընդմիջում:

45՝ Լիվացիները կրկին կոպիտ են խաղում Պապիկյանի նկատմամբ: Վերջինս, կարծես թե, վնասվածք է ստացել:

43՝ Տարոն Ոսկանյանը արժանանում է դեղին քարտի:

42՝ «Ժալգիրիսը» գրեթե չէր գրոհել հարձակման ձախ եզրով: Այս անգամ այդ եզրից կատարած փոխանցումը դուրս եկավ եզրային գծից:

38՝ Լելյուգան կրկին փորձում է Մանուկյանի զգոնությունը: «Փյունիկի» դարպասը ճիշտ դիրք է գրավում:

36՝ Սարդարյանը հերթական անգամ կորցնում է գնդակը դաշտի կենտրոնում:

35՝ Լելյուգան, աջ եզրից տեղափոխվելով կենտրոն, լավ դիրքում հայտնվեց, սակայն նրա հարվածից հետո վստահ գործեց Մանուկյանը:

32՝ Լիտվացիները մեծ ուժերով գրոհում են, և ազատ տարածություններ ստեղծում՝ հակագրոհելու համար: Աղվան Պապիկյանը, առայժմ, ամենհաջողն է օգտագործում այդ տարածությունները: Նրա փոխանցումից հետո Գագիկ Պողոսյանը շեղ հարվածեց:

28՝ Ամենավտանգավոր պահը «Փյունիկի» դարպասի մոտ. Բիլինսկին մեն-մենակ դուրս եկավ Մանուկյանի առջև, բայց հարվածը շեղ ստացվեց:

24՝ Լիտվացիները կրկին դիմում են հեռահար հարվածների օգնությանը: Այս դեպքում՝ Բիլինսկու հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ:

20՝ Հրաշալի անցում էր ձեռնարկել Աղվան Պաիկյանը, ով գնդակով անցավ կենտրոնից՝ մրցակցի տուգանային հրապարակ: Նրա հեռահար հարվածից հետո Վիտաուսկասը փրկեց դրությունը:

19` Սիլենասը տուգանային հրապարակի մատույցներից վտանգավոր հարված կատարեց. Մանուկյանը ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Լելյուգան՝ շեղ հարվածեց:

15՝ Ղուկաս Պողոսյանը մոտ 35 մետրից իրացրեց տուգանային հարվածը. դարպասապահը տեղում էր:

13՝ Սիլենասը դեղին քարտի է արժանանում:

12՝ «Փյունիկը» առաջին հարվածը կատարեց Վիտաուսկասի պաշտպանած դարպասին. Արթուր Յուսպաշյանի հարվածից հետո գնդակը որսաց դարպասապահը:

7` «Ժալգիրսի» ֆուտբոլիստները երեք անընդմեջ անկյունային հարված իրացրեցին, որոնցից վերջինը բավականին վտանգավոր ստացվեց: Աջ եզրից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց պաշտպան Լուկա Պերիչը: Հարվածը շեղ ստացվեց:

3՝ Առաջին րոպեներին «Փյունիկը» ավելի շատ է գնդակով, սակայն լուրջ գրոհ դեռ չի հաջողվում կազմակերպել:

1` Հանդիպումը մեկնարկեց: Դաշտի կենտրոնից խաղը սկսում են լիտվացի ֆուտբոլիստները:

 

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցելու է Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Այսօր Լիտվայի մայրաքաղաքում տեղի է ունենալու դիմակայության առաջին հանդիպումը:

Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.

 

«Փյունիկ» (հավանական կազմ). Գոռ Մանուկյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան,  Արթուր Յուսպաշյան, Գագիկ Պողոսյան, Դավիթ Մանոյան, Աշոտ Սարդարյան, Աղվան Պապիկյան, Ղուկաս Պողոսյան:

«Ժալգիրիս» (հավանական կազմ). Արմանտաս Վիտաուսկաս, Անդրյուս Սկերլա, Լուկա Պերիչ, Էգիդյուս Վայտկունաս,  Անդրո Շվրլյուգա,Արտուրաս Ժուլպա,Մանտաս Կուկլուս,Պավել Կամոլով,Ռուտիս Լելիուգա,Վայդաս Սիլենաս, Կամիլ Բելինսկի:

 

Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:10-ին:

Դիմակայության մասին պատմող նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...