Արսենալը Սանյային երկարաժամկետ պայմանագիր չի առաջարկի

10:08 19.07.2013

Պաշտպանը կամ պետք է համաձայնի, կամ՝ հեռանա, հայտնում է «The Guardian»-ը:

30-ամյա ֆուտբոլիստ Բակարի Սանյայի պայմանագիրը լրանում է մեկ տարուց, բայց «Արսենալը» մտադիր չէ ֆրանսիացու հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել՝ առնվազն մեկ տարի:

Անձամբ խաղացողն, ով դժվարությամբ վերականգնվեց մի շարք վնասվածքներից հետո, մտադիր է նոր մրցաշրջանում ապացուցել իր մակարդակն ու ստանալ իրեն անհրաժեշտ պայմանագիրը:

«Հավանում եմ «Արսենալը»: Շատերը կարծում են, որ պատրաստվում եմ վերադառնալ Ֆրանսիա, բայց ես մնում եմ և սպասում եմ հաջող մրցաշրջանի:

Նախորդ առաջնությունն ինձ համար ծանր էր և պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ ոմանք կարծում են, թե ես շուտով կհեռանամ, բայց մտադիր եմ մնալ»,- ասել է Սանյան:

Share |

Լրահոս

Loading...