Ռեալ-Ատլետիկ. մադրիդյան թիմից բացակայելու են Կոենտրաուն և Կական

11:41 01.09.2013

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ընտրել է այն 20 ֆուտբոլիստներին, որոնք մասնակցելու են Պրիմերայի 3-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ այսօր՝ սեպտեմբերի 1-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք խաղին։

Իսպանական մամուլի վկայակոչությամբ, մադրիդյան թիմի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն և կիսապաշտպան Կական հայտավորված չեն և բաց են թողնելու հանդիպումը։

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Ատլետիկ» խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 14.00-ին և ցուցադրվելու է ATV հեռուստաընկերությամբ։

Share |

Լրահոս

Loading...