Մոուրա. Իմ երազանքն իրականություն է դարձել

10:32 09.11.2013

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան կիսվել է իր ապագա ծրագրերից:

Բրազիլիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանն այս տարվա հոնվարին է տեղափոխվել փարիզյան ակումբ:

Մամուլում շատ էր խոսվում այն մասին, որ նա կհեռանա թիմից, ով ոչ միշտ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Այդուհանդերձ, Մոուրան մտադիր չէ փոխել ակումբը:

-Երջանիկ եմ լինել մեծ նախագծի մի մասնիկը, ինչպիսին ՊՍԺ-ում է: Վստահ եմ, որ կարող ենք դառնալ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը:

Վաղուց էի երազում հանդես գալ եվրոպական գրանդ ակումբներից մեկի կազմում և տեղափոխվելով ՊՍԺ իմ երազանքն իրականություն է դարձել:

Հույս ունեմ դեռ երկար տարիներ պաշտպանել այդ ակումբի գույները, - «Sky Sports»-ը փոխանցել է Մոուրայի խոսքերը:

Share |

Լրահոս

Loading...