Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի արագ շախմատի չեմպիոն

16:00 23.01.2014

Երեւանում անցկացված Հայաստանի արագ շախմատի 16-րդ առաջնությունում երկրի 2014 թ. չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր:

Հաղթողից մեկ միավորով ետ մնացին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը շնորհվեց Անդրիասյանին, բրոնզը՝ Հովհաննիսյանին:

Մրցաշարին մասնակցում էին 50 շախմատիստներ:

Share |

Լրահոս