Տատա Սթիլ. Լևոն Արոնյանը՝ մրցաշարի քառակի հաղթող

19:51 25.01.2014

Այսօր՝ հունվարի 25-ին, Հոլանդիայում ընթացող «Տատա Սթիլ» շախմատային գերմրցաշարի նախավերջին՝10-րդ տուրում, ստուգատեսի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսի հետ:

 

Դոմինգեսի հետ պարտիան ավարտվեց 42-րդ քայլում՝ Արոնյանի հաղթանակով: Այսպիսով, Արոնյանը վաստակեց 8 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար, չնայած ոչ-ոքին նույնպես նրա համար կապահովեր առաջին հորիզոնականը, քանի որ մոտակա հետապնդողներ Սերգեյ Կարյակինը և Անիշ Գիրին միմյանց հետ ոչ-ոքի են խաղացել այսօր:

 

Վաղը տեղի է ունենալու մրցաշարի եզրափակիչ տուրը, որի ընթացքում Արոնյանը սպիտակներով մրցելու է հոլանցադի Լուկ վան Վելիի հետ:

 

Հիշեցնենք, որ Արոնյանը նախկինում երեք անգամ հաղթող է ճանաչվել այս գերմրցաշարում:

 

 

Live chess broadcast powered by ChessBomb

 

10-րդ տուր

Դոմինգես- Արոնյան՝ 0:1

Գիրի –Կարյակին՝ ½:½

Կարուանա – Նայդիչ՝ 0:1

Հարիկրիշնա – Սո՝ ½:½

Վան Վելի – Գելֆանդ՝ 0:1

Ռապորտ – Նակամուրա՝0:1

Աղբյուր` Armsport.am

Կարդացեք նաև

Share |

Լրահոս