Ֆուլհեմը վաճառեց Սենդերոսին և գնեց Հեյտինգային ու Մանչեսթեր Յունայթեդի երկու ֆուտբոլիստների

12:48 01.02.2014

Լոնդոնի «Ֆուլհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 4 տրանսֆեր է իրականացրել, ծախսելով մեկ միլիոն ֆունտից մի փոքր ավել գումար:

Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Սենդերոսը «Ֆուլհեմից» տեղափոխվել է «Վալենսիա»:

Լոնդոնցիների շարքը համալրել է «Էվերթոնի» արդեն նախկին ֆուտբոլիստ Ջոն Հեյտինգան, ով միացել է «Ֆուլհեմին» ազատ խաղացողի կարգավիճակով:

Բացի այդ, տրասնֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում, «Ֆուլհեմին» հաջողվել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստներ Ռայան Տանիկլիֆին և  Լարնել Քոուլին, որոնց տրանսֆերային արժեք միասին կազմում է մոտ 1 միլիոն ֆունտ ստերլինգ:

Share |

Լրահոս

Loading...