Լոս Անջելես Գելեքսի-Շիրակ՝ 2:1. Գյումրեցինները պարտվեցին ԱՄՆ-ի ամենատիտղոսակիր թիմին (Տեսանյութ)

07:52 09.02.2014

Վերջ: Մրցավարն ազդարարեց հանդիպման ավարտը:

90. Մկոյանը հարվածեց հեռու տարածությունից, դարպասապահը տեղում էր:

88. Էբուեն շատ վտանգավոր հարված կատարեց, բայց գնդակը մի փոքր բարձր ընթացավ:

86. Զարդեսի հարվածը շատ բարձր ստացվեց:

85. Դեբլեն վնասվածք ստացավ և նրան փոխարինեց Էդվարդ Փանոսյանը:

81. Դեբլեն հարվածային դիրք դուրս բերեց Կարեն Մուրադյանին, սակայն վերջինիս հարվածը դարպասապահի վրա ստացվեց:

80. Կրկնակի փոփոխություն կատարվեց գյումրեցիների կազմում: Դավթյանի և Մարիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Արամ Մուրադյանն ու Աղվան Դավոյանը:

76. Դեբլեն հարվածեց հեռու տարածությունից, սակայն գնդակը շեղ ընթացավ:

75. ԳՈԼ: 2:1: Զարդես: «Գելեքսիի» հարձակվողի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Զարդեսի մոտ և վերջին դիպուկ հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը:

73. Կարեն Ալեքսանյանին փոխարինեց Գևորգ Հովհաննիսյանը:

70. Հարությունյաաաաաաաաաաաաաան: «Շիրակի» դարպասապահը երկու հիանալի սեյվ կատարեց, փրկելով իր թիմին:

68. Տուգանային հարվածի խաղարկումից հետո մոտ տարածությունից հարվածեց Ժիլը, բայց գնդակը բարձր ընթացավ:

67. Բարիկյանին փոխարինեց գյումրեցիների նորեկ Էբուեն:

64. Մարիկյանը դուրս եկավ հարվածային դիրք, բայց պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:

63. «Գելքսիի» կազմում հերթական փոփոխությունները կատարվեցին: Բրյուս Արենան խաղադաշտ դուրս բերեց նաև պահեստային դարպասապահին:

58. «Գելեքսիի» խաղարկած հերթական տուգանային հարվածից հետո մրցավարը հարձակվելիս խախտում արձագանքեց:

54. Հերթական անգամ Կադիո Բորիսը կանգնում է մրցակցի հարվածի դիմաց:

51. Երկրորդ խաղակեսը սկսվել է հանդարտ հունով: Թիմերը առայժմ չեն շտապում սրել խաղի ընթացքը:

46. Ընդմիջումից հետո ամերիկացիների կամզում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:

46. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Մրցավարն ազդարարեց առաջին խաղակեսի ավարտը: Ընդմիջում:

42. ԳՈԼ: 1-1: Սամուել: Տուգանայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, որի ընթացքում ամենաարագը կողմնորոշվեց Սամուելը և մոտ տարածությունից գրավեց դարպասը:

39. Տուգանային հարվածի խաղարկումը շատ վտանգավոր էր, բայց վստահ գործեց գյումրեցիների պաշտպան Կադիո Բորիսը: 

35. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 0:1: Սերժ Դեբլե: «Շիրակի» հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, շրջանցեց նրան, և գրավեց դատարկ դարպասը:

31. Դեբլեի հերթական հարվածը սահանկումով կասեցրեց Լեոնարդոն:

28. Դիոպը ներխուժեց տուգանային հրապարակ, պատրաստվում էր հարվածել, սակայն մրցակցի հետ բախումից հետո ընկավ: Մրցավարը կանոների խախտում չնկատեց:

27. Դեբլեն շրջանցեց երկու ֆուտբոլիստների դուրս եկավ հարվածային դիրք, բայց հետո երկու անգամ փորձեց վտանգավոր հարված կատարել և երկու դեպքում էլ գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններին:

22. Տուգանային հարվածը բարձր ստացվեց:

22. Կադիո Բորիսը տուգանային հրապարակի մատույցներում Դոնովանի նկատմամբ խախտեց խաղի կանոնները:

20. Իշիզակին կրկին հարվածեց, գնդակը դիպավ Մկոյանին և դուրս եկավ անկյունային:

17. Դոնովանը վտանգավոր հարված կատարեց տուգանային հրապարակի մատույցներից, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ:

16. Դավթյանի փոխանցումից հետո Դիոպը հայտնվեց խաղից դուրս վիճակում:

13. Սամուելը փորձեց շրջանցել Մկոյանին, բայց վերջինս աչալուրջ էր:

10. Դեբլեն ազատվեց մրցակցի հսկողությունից և առաջ նետեց Դիոպին, բայց վերջինս չկարողացավ հարվածային դիրք դուրս գալ:

7. «Շիրակը» երկու անգամ փորձեց սպառնալ մրցակցի դարպասին, սակայն երկու դեպքերում էլ գրոհը կանխվեց տուգանային հրապարակի մատույցներում:

6. Տիգրան Դավթյանի նկատմամբ կոպտորեն խախտեցին խաղի կանոնները: Ֆուտբոլիստը բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը:

5. Խաղի առաջին հարվածը կատարեց Իշիզակին սակայն հարվածը շեղ էր, իսկ դարպասապահ Հարությունյանը վերահսկում էր իրավիճակը: 

1. Հանդիպումը մեկնարկեց:

 

Հանդիպումը ուղիղ եթերում կարող եք դիտել այստեղ կամ այստեղ:

_____________________________________________________________
Լոս Անջելես, «Ստաբ Հաբ» մարզադաշտ
Ընկերական հանդիպում

Լոս Անջելես, «Ստաբ Հաբ» մարզադաշտ
Ընկերական հանդիպում

 

 

ԼԱ ԳԵԼԵՔՍԻ

N

ՇԻՐԱԿ

18

Ջեյմ ՊԵՆԵԴՈ

22

Արթուր ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

4

Օմար ԳՈՆՍԱԼԵՍ

     7

Հրայր ՄԿՈՅԱՆ

8

Մարսելո ՍԱՐՎԱՍ

8

Սերժ ԴԵԲԼԵ

9

ՍԱՄՈւԵԼ

4

Դիդյե ԲՈՐԻՍ

10

Լոնդոն ԴՈՆՈՎԱՆ

10

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

16

Ռոբ ՖՐԻԵՆԴ

15

Կարեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

19

ԺՈւՆԻՆՅՈ

19

Կարեն ՄՈւՐԱԴՅԱՆ

20

ԳԵԼԱԳԱՐԶԱ

12

Անդրանիկ ԲԱՐԻԿՅԱՆ

22

ԼԵՈՆԱՐԴՈ

17

Դավիթ ՄԱՐԻԿՅԱՆ

24

Ստեֆան ԻՇԻԶԱԿԻ

5

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

35

                     Գրեգ ԿՈՉՐԱՅՆ

29

Դամե ԴԻՈՊ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

 

1

Նորայր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

6

                   Բաջիո ՀՈւՍԻԴԻՉ

6

Կուսաի ԷԲՈւԵ

17

                     Բրայան ԺԻԼ

3

                    Արտյոմ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

25

                     Ջեյմ ՌԻԼԵՅ

11

Էդվարդ ՓԱՆՈՍՅԱՆ

28

                     Կոֆի ՕՊԱՐ

23

Արման ԱՍԼԱՆՅԱՆ

29

                  Գուասի ԶԱՐԴԵՍ

18

Արամ ՄՈՒՐԱԴՅԱՆ

30

                      ՀՈՖՄԱՆ

25

Աղվան ԴԱՎՈՅԱՆ

-

 

   21

Գեւորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Գլ. մարզիչ

 

Գլ. մարզիչ

 

Բրյուս ԱՐԵՆԱ

 

Վարդան ԲԻՉԱԽՉՅԱՆ

 

Share |

Լրահոս