Լիպնիցկայային շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

16:38 12.02.2014

Ռուս գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայային շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում, այդ մասին «Р-Спорт»-ին հայտնել է Ռուսաստանի դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Սոչիում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, Լիպնիցկայան դարձել է ամենաերիտասարդ ռուս չեմպիոնուհին և գեղասահքի պատմության ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնուհին:

«Մենք ունեցել ենք նման դեպքեր մարմնամարզության մեջ, երբ սպորտի վաստակավոր վարպետ էին ճանաչվում դեռևս պատանի մարզուհիները: Յուլիային առջևում մեծ ելույթներ են սպասվում, որից մեկը կայանալու է հենց այստեղ, Օլիմպիական խաղերի ընթացքում:  Սպասում ենք նրա ելույթին, նա կուրախացնի երկրպագուներին», - ասել է Մուտկոն:

Share |

Լրահոս