Պաշտոնական. Մագատը գլխավորեց Ֆուլհեմը

09:15 15.02.2014

Անգլիական «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել հանրահայտ մասնագետ Ֆելիքս Մագատը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փորձառու մասնագետը այդ պաշտոնում փոխարինել է հոլանդացի Ռենե Մելենստենին:

Մագատի և լոնդոնյան թիմի պայմանագիրը նախատեսված է 18 ամիս ժամկետով:

Գերմանացի մարզչի գլխավորած վերջին թիմը «Վոլֆսբուրգն» էր, որտեղից նա հեռացել է 2012 թվականի վերջում:

Share |

Լրահոս

Loading...