Մագատ. Ես կփրկեմ Ֆուլհեմին

14:39 17.02.2014

Անգլիական «Ֆուլհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հայտարարել է, որ իր գլխավորությամբ լոնդոնյան թիմը կարող է պահպանել տեղ Պրեմիեր լիգայում: 

«Չեմ կասկածում, որ կփրկեմ «Ֆուլհեմին» Պրեմիեր լիգայից դուրս մնալուց: Ես նման խնդիրներ լուծելու փորձ ունեմ: Շատ թիմեր եմ մարզել, որոնք տարբեր մարզավիճակում են գտնվել և նրանցից յուրաքանչյուրի հետ հասել ենք մեր նպատակին: 

Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 12 տուր կա և դա բավականին մեծ ժամանակահատված է», - Մագատի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմը» 26 տուրերից հետո վաստակած 20 միավորով եզրափակում է Անգլիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...