Խստություն՝ խստության դեմ. Մագատը կարող է հեռացվել Ֆուլհեմից

15:44 03.04.2014

Անգլիական «Ֆուլհեմը» պատրաստվում է Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին պես՝ գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ֆելիքս Մագատին, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները։

Գերմանացի մասնագետի պաշտոնանկությունը տեղի կունենա այն դեպքում, եթե նրա գլխավորած թիմը մրցաշրջանի արդյունքներով չկարողանա պահպանել տեղը ԱՊԼ-ում։

Մագատի՝ անգլիական ակումբում աշխատանքի անցնելուց հետո (2013 թ. փետրվարի 14 –խմբ.) «Ֆուլհեմն»  ընդամենը 4 միավոր է վաստակել 6 խաղերում։ Թիմում ներքին մթնոլորտն էլ, իր հերթին, անբարենպաստ է, քանի որ խաղացողները բողոքում են խիստ մարզչի՝ չափից ծանրաբեռնված մարզումներից։

Share |

Լրահոս

Loading...