Քլիփերսի սեփականատիրոջ ցմահ որակազրկումն Օբամայի սրտով է

14:30 01.05.2014

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աջակցել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) որոշմանը, որով ցմահ որակազրկվել է «Լոս Անջելոս Քլիփերսի» սեփականատեր Դոնալդ Ստերլինգը: Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը` հղում անելով Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի հայտարարությանը:

Նախագահի խոսնակի փոխանցմամբ, Օբաման կարծում է, որ լիգան ճիշտ է արձագանքել Ստերլինգի խոսքերին, դրանք համարելով «ռասիստական և վիարավորական»:

Նշենք, որ երկու օր առաջ Ստերլինգը տուգանվել է 2,5 միլիոն դոլարով և ցմահ որակազրկվել է (կասեցված է նրա՝ բասկետբոլում ցանկացած աշխատանք կատարելու գործունեության իրավունքը-խմբ.)։ Իսկ նման պատժի ակումբի սեփականատերը ենթարկվել է այն պատճառով, որ իր ընկերուհու հետ հեռախոսազրույցում նրան խնդրել է սոցիալական ցանցերում աֆրո-ամերիկացիների նկարներ չտեղադրել և նրանց իր թիմի խաղերին չբերել:

Բացի այդ, NBA-ի տեսուչ Ադամ Սիլվերը հայտարարել է, որ Ստերլինգին հորդորելու է՝ վաճառել «Քլիփերսը»:

Share |

Լրահոս