Չեմպիոնական բարձունքը նվաճելու համար Բանանցից 16 մրցաշրջան պահանջվեց

11:12 12.05.2014

Ֆուտբոլի Հայաստանի 22-րդ առաջնությունը նշանավորվեց երկրի նոր` 7-րդ չեմպիոնի հռչակմամբ: “Փյունիկից”, “Շիրակից”, “Արարատից”, “Երևանից”, “Ցեմենտից” և “Ուլիսից” հետո չեմպիոնական բարձունքը վերջապես նվաճեց նաև “Բանանցը”:


Առաջնության 25-րդ տուրում հաղթելով “Փյունիկին”, Ժոլտ Հոռնյակի սաներն անհասանելի դարձան մրցակիցների համար և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ պաշտոնապես չեմպիոն հռչակվեցին:

 

“Փյունիկն” ու “Շիրակը” ոսկե մեդալներին արժանացել էին Հայաստանի առաջնության մասնակցության առաջին իսկ տարում, “Արարատը”` 2-րդ մրցաշրջանում: 1995թ. հիմնադրված “Երևանից” ընդամենը 2 տարի պահանջվեց Հայաստանում ուժեղագույնը ճանաչվելու համար:

 

1993թ.-ից ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցող Արարատի “Ցեմենտի” ֆուտբոլիստներին չեմպիոնի կոչմանն արժանանալու համար հարկ եղավ 6 մրցաշրջան:

 

“Ուլիսն” էլ իր հիմնադրման 6-րդ տարեդարձը նշանավորեց չեմպիոնական տիտղոսի նվաճմամբ` ընդհատելով  “Փյունիկի” գերիշխանությունը ՀՀ առաջնություններում, որը երկամյա ընդմիջումից հետո 2001թ. կրկին վերակազմավորվելով, 10 տարի շարունակ ոչ մեկին չզիջեց չեմպիոնի դափնին:

 

ՀՀ 7 չեմպիոններից ոսկե մեդալներին արժանանալու համար ամենաերկարատև ճանապարհը հարկ եղավ անցնելու “Բանանցին”: Մասնակցելով 1992-1994թթ. առաջնություններին, “Բանանցը” լուծարվեց և միայն 2001թ. կրկին վերակազմավորվեց: Այնպես որ թիմը չեմպիոն հռչակվեց բարձրագույն խմբում անցկացրած իր 16-րդ մրցաշրջանում:

 

 Ավելորդ չէ հիշեցնել, որ նախորդ առաջնությունում “Բանանցը” եզրափակել էր աղյուսակը ու դուրս էր մնացել բարձրագույն խմբից, սակայն “Իմպուլսի” լուծարման պատճառով պահպանել էր տեղն ուժեղագույնների մրցաշարում:

 

ՀՀ առաջնություններում մեծամասամբ չեմպիոնն ի հայտ է եկել ժամկետից շուտ: Նման հանգուցալուծում են ունեցել անցկացված 22 առաջնություններից 15-ը: Միայն 6 առաջնությունում է ոսկե մեդալների դափնեկիրը որոշվել ավարտական տուրում, մեկ անգամ էլ չեմպիոնին որոշելու համար հարկ է եղել անցկացնել լրացուցիչ` “ոսկե” խաղ:


13 անգամ չեմպիոնի տիտղոսին արժանացած փյունիկցիները 10 անգամ ոսկե մեդալների նվաճման հարցը լուծել են ժամկետից շուտ: Ամենաարագ չեմպիոնությունը “Փյունիկը” գրանցել է 2004թ. առաջնությունում, մրցաշարի ավարտից 5 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար: Այդ տարի “Փյունիկը” 16 միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած “Միկային”:

 

2006թ. էլ միավորների այդ ռեկորդային տարբերությունը գրանցվեց երկրի չեմպիոն “Փյունիկի” և արծաթե մրցանակակիր “Բանանցի” միջև: Հետաքրքիր է, որ 2005թ. “Փյունիկն” առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն է հռչակվել “Էսթեղլալ-Կոտայքին” պարտվելուց հետո:

 

Այդ խաղից առաջ “Փյունիկն” ուներ 36 միավոր, 2-րդ տեղում ընթացող “Բանանցը”` 30: Վերջինս նախավերջին տուրում ևս պարտվեց` 1:4 հաշվով զիջելով 29 միավոր ունեցող “Միկային”, ուստի “Փյունիկն” անհասանելի դարձավ մրցակիցների համար: Դա ՀՀ առաջնություններում միակ դեպքն է, որ ուժեղագույնը ճանաչված թիմը պարտվել է չեմպիոն հռչակվելու օրը:

 

Հետաքրքիր է, որ վերջին 2 առաջնություններում Հայաստանի չեմպիոնը որոշվում է “Փյունիկի” հետ մրցավեճում: 2012/13թթ. առաջնության ավարտից 2 տուր առաջ Գյումրիի “Շիրակը” Երևանում հաղթելով “Փյունիկին”, պաշտոնապես գրանցել էր իր չեմպիոնությունը:

 

 Նշենք, որ 17 անգամ թիմերն իրենց չեմպիոնությունը պաշտոնապես գրանցել են Երևանում կայացած խաղում, 2-ական անգամ չեմպիոնն օծվել է Գյումրիում և Արարատում, մեկական անգամ էլ չեմպիոնական խաղը կայացել է Արմավիրում և Աբովյանում:

 

Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են տվյալներ, թե տարբեր տարիներին որ քաղաքում է թիմը չեմպիոն օծվել, երբ և որ խաղում, առաջնության ավարտից քանի տուր առաջ է պաշտոնապես ուժեղագույնը հռչակվել:

 

Թվ.

Չեմպիոն

Քաղաք

Չեմպիոնական խաղ

Հաշիվ

Քանի տուր առաջ

1992

ՀՄԸՄ

Երևան

5.11. “Կոտայք”

3:2

-

-

“Շիրակ”

Երևան

5.11. “Նաիրի”

5:0

-

1993

“Արարատ”

Երևան

9.11. “Իմպուլս”

5:0

-

1994

“Շիրակ”

Արմավիր

21.10. “Երազանք”

4:0

2

95/96

“Փյունիկ”

Գյումրի

18.5. “Շիրակ”

1:0

1

96/97

“Փյունիկ”

Երևան

1.6. ՀՄՄ

5:0

2

1997

“Երևան”

Երևան

16.11. “Փյունիկ”

1:0

-

1998

“Ցեմենտ”

Երևան

4.11. “Փյունիկ”

3:1

1

1999

“Շիրակ”

Արարատ

13.12 “Ցեմենտ”

0:0

-

2000

“Արաքս”

Արարատ

16.11. “Դինամո”

+ (3:0)

-

2001

“Փյունիկ”

Երևան

4.11. “Սպարտակ”

2:1

4

2002

“Փյունիկ”

Երևան

3.11. “Լեռնագործ”

6:0

2

2003

“Փյունիկ”

Երևան

8.11. “Դինամո”

5:0

3

2004

“Փյունիկ”

Աբովյան

23.10. “Կոտայք”

6:1

5

2005

“Փյունիկ”

 Երևան

30.10. “Էսթեղլալ-Կոտայք”

0:1

1

2006

“Փյունիկ”

 Երևան

21.10. “Կիլիկիա”

12:1

3

2007

“Փյունիկ”

 Երևան

7.11. “Արարատ”

4:1

1

2008

“Փյունիկ”

 Երևան

19.11. “Արարատ”

2:1

-

2009

“Փյունիկ”

 Գյումրի

1.11. “Շիրակ”

3:1

1

2010

“Փյունիկ”

 Երևան

14.11. “Կիլիկիա”

1:0

-

2011

“Ուլիս”

Երևան

22.10. “Արարատ”

2:1

2

2012/13

“Շիրակ”

Երևան

3.05. “Փյունիկ”

1:0

2

2013/14

“Բանանց”

Երևան

11.05. “Փյունիկ”

1:0

1

 

Share |

Լրահոս

Loading...