Հռոմի մրցաշար. Նադալն ապացուցեց կարգը. «քննությունը» չանցավ Մարեյը

09:27 17.05.2014

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Հռոմում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում (մրցանակային հիմնադրամն ավելի քան 2.8 մլն եվրո է) դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ։

Համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջին համարը քառորդ եզրափակչում առավելության հասավ մրցաշարում 7-րդ համարով հայտավորված բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ, գրանցվեց հետևյալ հաշիվը՝ 1:6, 6:3, 7:5՝ հօգուտ իսպանացու։

Մրցակիցները խաղահրապարակում անցկացրեցին 2 ժամ 40 րոպե։

Նադալի մրցակիցը կիսաեզրափակչում լինելու է բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը։

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...