Միհրան Մանասյանը` Ոսկե խաղակոշիկի դափնեկիր

11:59 19.05.2014

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց “Ալաշկերտի” հարձակվող Միհրան Մանասյանը, ով անցկացրած 28 հանդիպումներում դարձավ 17 գոլի հեղինակ: Գոլերից միայն 2-ն է նա խփել 11մ հարվածով (“Միկայի” հետ խաղում նա 2-րդ հարվածով է խոցել Արմեն Ֆիշյանի դարպասը, ով հետ էր մղել գնդակը):

Միհրան Մանասյանի արդյունքը լավագույնն է 4 շրջանով անցկացված վերջին 4 առաջնություններում: Մինչ այդ ավելի արդյունավետ էր գործել բրազիլացի Մարկոս Պիզելին` 2007թ. “Արարատի” կազմում 22 գնդակով դառնալով առաջնության լավագույն ռմբարկու:

Միհրան Մանասյանն իրոք ավարտված առաջնության հայտնություններից մեկն է: Մինչև ընթացիկ առաջնությունում “Ալաշկերտում” աչքի ընկնելը, նա “Փյունիկում” և “Ուլիսում” անցկացրած 26 խաղում 5 գոլ էր խփել:

 Նրա արդյունքը յուրօրինակ է այն առումով, որ հանդես եկավ առաջնության աղյուսակը եզրափակած “Ալաշկերտի” կազմում: Նա գերազանցեց Արա Հակոբյանի արդյունքը, ով 1998թ. առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացել էր Արտաշատի “Դվինի” կազմում, որն առաջնության մասնակից 9 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

Ընդհանրապես ավարտված առաջնությունն աչքի ընկավ համառ մրցակցությամբ, որը ուղեկցվեց ֆուտբոլիստների բարձր արդյունավետությամբ: Բավական է նշել, որ միայն 5 ֆուտբոլիստի` Միհրան Մանասյանին (17), Սերժ Դեբլեին (15), Ալեքսանդր Ռակիչին (10), Գևորգ Նռանյանին (10) և Սարգիս Բալոյանին (10)
հաջողվեց հատել 10 գոլի սահմանագիծը:

Եկեք հետադարձ հայացք նետենք ու վերհիշենք, թե ինչպես ընթացավ պայքարը լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Առաջնության առաջին շրջանում պարզապես գերազանց հանդես եկավ գանձասարցի Արտակ Դաշյանը` խփելով 7 գնդակ: 2-րդ ցուցանիշն ուներ շիրակցի Սերժ Դեբլեն, ով 5 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները: 4-ական գնդակ էին խփել արարատցիներ Գևորգ Նռանյանն ու Ալեքսանդր Ռակիչը, իսկ Միհրան Մանասյանի հաշվին 3 գոլ էր գրանցված:

 2-րդ շրջանում Դաշյանին չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին, որից հետո մեկնեց Բահրեյն: Առավել արդյունավետ գործեց արարատցի Գևորգ Նռանյանը, ով 5 գոլ խփելով, Սերժ Դեբլեի հետ 9 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: 7 գնդակով լավագույն եռյակը եզրափակեց Միհրան Մանասյանը:

Այս տարվա գարնանը վերսկսված առաջնության 3-րդ շրջանում Գևորգ Նռանյանի մոտ գոլային երաշտ սկսվեց, որը տևեց մինչև նախավերջին տուրը, երբ վերջապես “Արարատի” հարձակվողին հաջողվեց գրավել “Գանձասարի” դարպասը: Սերժ Դեբլեի մոտ էլ արդյունավետության անկում գրանցվեց: “Շիրակի” լեգեոնականը 3-րդ շրջանում ընդամենը 2 գնդակ խփեց` գոլերի թիվը հասցնելով 11-ի: Իսկ ահա Միհրան Մանասյանն աչքի ընկնելով 5 անգամ, 12 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը:

Առաջնության 4-րդ շրջանում “Ալաշկերտի” հարձակվողն ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Խփած 5 գնդակները նրան հնարավորություն տվեցին առաջին անգամ արժանանալու “Ոսկե խաղակոշիկին”:

Մանասյանն իր 17 գոլերը խփել է 6 թիմերի դարպասները: Առաջնության լավագույն ռմբարկուին, ինչպես նաև նրա խաղընկերներին ընթացիկ մրցաշրջանում այդպես էլ չհաջողվեց գրավել “Արարատի” դարպասը: Իսկ առավել արդյունավետ Մանասյանը գործել է իր նախկին թիմի` “Փյունիկի” հետ հանդիպումներում` խփելով 5 գնդակ: Ընդ որում մայիսի 3-ին “Փյունիկի” հետ կայացած խաղում “Ալաշկերտի” հարձակվողը հեթ տրիկի հեղինակ էր դարձել:

3-ական անգամ նա գրավել է “Ուլիսի” և “Գանձասարի” դարպասները, 2-ական անգամ աչքի է ընկել “Շիրակի”, “Բանանցի” և “Միկայի” հետ հանդիպումներում:

Միհրան Մանասյանը դարձավ 10-րդ թիմի ներկայացուցիչը, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու: 10 անգամ դափնեկիր են դարձել փյունիկցիները, 4 անգամ` “Բանանցի”,  3` “Արարատի”,  2` Արարատի “Արաքսի” (նախկին “Ցեմենտի”) և “Շիրակի” ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ լավագույն ռմբարկու են ճանաչվել Արտաշատի “Դվինի”, “Կիլիկիայի”, “Ուլիսի” , “Իմպուլսի” և “Ալաշկերտի” խաղացողները:

Հետաքրքիր է, որ միայն 6 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները:

Ընդհանուր առմամբ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին են արժանացել 19 ֆուտբոլիստներ: Առավել հաճախ` 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանն ու Մարկոս Պիզելին:


Ահա թե ովքեր են դարձել ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուներ տարբեր տարիներին:

Թվ.

Ռմբարկուն

 Ակումբը

Գոլ

Խաղ

Միջ

1992

 Վահե Յաղմուրյան

“Արարատ”

38

29

1,31

1993

Անդրանիկ Հովսեփյան

“Բանանց”

26

25

1,04

 

Գեղամ Հովհաննիսյան

    ՀՄԸՄ

26

27

0,96

1994

Արսեն Ավետիսյան

   ՀՄԸՄ

39

26

1,50

1995

Արսեն Ավետիսյան

    ՀՄԸՄ

12

10

1,20

1995/96

Արա Ադամյան

“Արագած”/“Շիրակ”

28

20

1,40

1996/97

Արսեն Ավետիսյան

  “Փյունիկ”

24

21

1,14

1997

 Արթուր Պետրոսյան

  “Շիրակ”

18

17

1,05

1998

Արա Հակոբյան

   “Դվին”

20

20

1

1999

Շիրակ Սառիկյան

  “Ցեմենտ”

21

24

0,87

2000

Արա Հակոբյան

 “Արաքս”

21

19

1,10

2001

 Արման Քարամյան

  “Փյունիկ”

21

19

1,10

2002

Արման Քարամյան

   “Փյունիկ”

36

21

1,71

2003

Արա Հակոբյան

 “Բանանց”

45

24

1,87

2004

Էդգար Մանուչարյան

 “Փյունիկ”

21

22

0,95

 

Գալուստ Պետրոսյան

 “Փյունիկ”

21

24

0,87

2005

Նշան Էրզրումյան

 “Կիլիկիա”

18

23

0,78

2006

Արամ Հակոբյան

  “Բանանց”

25

27

0,92

2007

Մարկոս Պիզելի

“Արարատ”

22

26

0,84

2008

Մարկոս Պիզելի

“Արարատ”

17

29

0,58

2009

Արթուր Քոչարյան

  “Ուլիս”

15

26

0,57

2010

Գևորգ Ղազարյան

“Փյունիկ”              

16

24

0,66

 

Մարկոս Պիզելի

 “Փյունիկ”

16

26

0,61

2011

Բրունո Կորեա

 “Բանանց”

16

26

0,61

2012/13         

Նորայր Գյոզալյան         

“Իմպուլս”

22

41

0,53

2013/14         

Միհրան Մանասյան         

“Ալաշկերտ

17

28

0,60

 

Աղբյուր` Armsport.am

Կարդացեք նաև

Share |

Լրահոս