Հայաստան-Ալժիր` 1:3. Փորձարկումներն արդյունք չտվեցին

21:48 31.05.2014

Վերջ՝ 1:3: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մի շարք փորձարկումներ կատարեց, որոնք բացասական ազդեցություն ունեցան արդյունքի վրա: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում բավական անօգնական տեսք ուներ եւ երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը, ինչից հետո խաղի ելքն արդեն վճռված էր…


Վաղը՝ հունիսի 1-ին, armsport.am-ը մանրակրկիտ վերլուծություն կկատարի՝ ներկայացնելով Հայաստանի հավաքականի խաղացողների օգտակար գործողությունների գործակիցները: 

89՝ Մխիթարյանը տուգանայինից փորձեց հասնել հաջողության, բայց դարպասապահը վստահ գործեց:
87՝ Բերեզովսկու վստահ խաղի շնորհիվ Հայաստանը խուսափեց 4-րդ գոլից:
86՝ Մրցակցի իրացրած տուգանայինից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:
85՝ Արթուր Սարկիսովը դեղին քարտ է ստանում: 
81՝ Մովսիսյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ փոխանցում կատարեց. սակայն դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին: 
80՝ Տուգանայինի իրացումից հետո Հարոյանը նպաստավոր դիրքից գլխով շեղ հարվածեց:
77՝ Վարազդատ Հարոյանը փոխարինեց Լեւոն Հայրապետյանը:
74՝ Տուգանայնի իրացումից հետո Մկոյանը գլխով շեղ հարվածեց:
73՝ Ալեքսանդր Թումասյանը փոխարինում է Արթուր Յուսպաշյանին: Թումասյանը նորամուտն է նշում հավաքականում:
70՝ Մխիթարյանը խորքից փորձեց հարվածային դիրք դուրս բերել Սարկիսովին, սակայն դարպասապահն ավելի շուտ հասավ գնդակին:
65՝ Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն է ստացել:
62՝ Յուրա Մովսիսյանը փոխարինեց Էդգար Մանուչարյանին:
53՝ Մխիթարյանը վաստակեց տուգանայինի իրավունք, որի խաղարկումից հետո գնդակը ընթացավ դեպի մրցակցի դարպասը, սակայն դարպասապահը տեղում էր:
52` Մանուչարյանը վաստակեց անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո հարված հետեւեց դարպասին, սակայն պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:
47՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ; 1:3: Արթուր Սարկիսով: Օգտագործելով իր արագությունը, Սարկիսովը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց մրցակցի դարպասը:
46` Հայաստանի հավաքականի կազմում փոխարինման են դուրս եկել Արթուր Սարկիսովը եւ Նորայր Ասլանյանը: Ասպարեզը թողել են Գեւգորգ Ղազարյանը եւ Մաուրո Գեւգեոզյանը:

Ընդմիջում:


45+1՝ Մխիթարյանի փոխանցումից հետո Մաուրո Գեւգեոզյանը դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն չկարողացավ գրավել դարպասը:
44՝ Իբրահիմին տուգանային հարվածեց փորձեց հաջողության հասնել, սակայն հարվածը շեղ էր:
41՝ ԳՈԼ: 0:3: Իսլամ Սլիմանի: Անկյունայինի խաղարկումից հետո Մահրեզը գլխով հարվածեց, սակայն գնդակն ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից եւ հայտնվեց Սլիմանիի մոտ, ով չվրիպեց՝ գլխով գրավելով դարպասը:

40՝ Երրորդ գնդակը կարող էր հայտնվել դարպասում, եթե անձնուրաց չգործեց Լեւոն Հայրապետյանը:
34՝ Ալժիրի իրացրած անկյունայինից հետո Մահրեզը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
32` Իրար հետեւեից երկու անկյունային իրացրին հայ ֆուտբոլիստները, սակայն երկու դեպքում էլ ալժիրցի պաշտպաններն աչալուրջ էին:
28՝ Կրկին ալժիրցիներն էին գրոհում, բայց անգամ եզրափակիչ հարվածը բավական բարձր ստացվեց:
26՝ Արթուր Յուսպաշյանը փոխարինում է վնասվածք ստացած Արաս Օզբիլիսին: Արթուրը հանդես կգա հենակետային կիսապաշտպանի դիրքում:
25՝ Բավական կոպիտ են խաղում ալժիրցիները. այս անգամ Էդգար Մանուչարյանը վնասվածք ստացավ:
24` Մրցակիցը ստացել էր տուգանայինի իրավունք, որի խաղարկումից հետո կրկին վտանգավոր էր Հայաստանի դարպասի մոտ, բայց ի վերջո Բերեզովսկին տիրեց գնդակին:
22՝ Արաս Օզբիլիսին է վնասվածք ստացել:

21՝ ԳՈԼ:0:2: Նաբիլ Գիլաս: Հսկողությունից դուրս էր մնացել Գիլասը, ով աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ եւ ուժեղ հարվածով գրավեց դարպասը:

18՝ Էդգար Մանուչարյանը խաղարկեց գնդակը Մխիթարյանի հետ եւ հարվածեց, սակայն թույլ էր, եւ դարպասապահը վերցրեց գնդակը:
15` Հայաստանի հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն տուգանայինի իրացումից հետո պաշտպանները խառնաշփոթ իրավիճակում կարողացան հեռացնել գնդակը: Գրոհը շարունակվեց երկրորդ տեմպով, որի արդյունում Գեւգեոզյանը հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը տեղում էր:

13՝ ԳՈԼ: 0:1: Էսեդ Բելկալեմ: Անկյունայինի խաղարկումից հետո հայ ֆուտբոլիստները դարպասին հրապարակում անհաջող գործեցին, ինչի արդյունքում Էսեդ Բելկալեմը մոտ տարածությունից բացեց հանդիպման հաշիվը:


12՝ Մրցակիցը տարածքային առավելություն ունի եւ մեծ ուժերով գրոհում է:
10՝ Հանդիպմանը ներկա են մեծ թվով ալժիրցիներ եւ այնպիսի տպավորություն է, որ Ալժիրը խաղում է սեփական հարկի տակ: Շվեյցարիայի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայում 2-3մլն ալժիրցի է բնակվում, ուստի կանխատեսելի էր, որ «Ստադ դը Տուրբիյոնում» նրանք մեծամասնություն են կազմելու:
7՝ Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում ստացավ գնդակը, սակայն պաշտպանները հասցրին «փակել» նրան, իսկ Մխիթարյանը փորձեց հարվածի դուրս բերել Ղազարյանին, բայց փոխանցումն անհաջող էր:
6` Յասիմ Իբրահիմին դուրս եկավ նպաստավոր դիրք եւ հարվածեց, սակայն Բերեզովսկին տեղում էր:
3՝ Ալժիրցիները տուգանայինի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:
1՝ Հայաստանի պաշտպանության կենտրոնում «հրդեհ» էր: Բարեբախտաբար, Բերեզովսկին առաջինը հասավ գնդակին՝ թույլ չտալով մրցակցի խաղացողին հասնել հաջողության:
1՝ Հանդիպումը մեկնարկեց:

__________________________________________
Սիոն, «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ
Ընկերական հանդիպում

Հայաստան

1.Ռոման Բերեզովսկի

4. Տարոն Ոսկանյան
24. Ալեքս Էնրիկե դա Սիլվա
15. Հրայր Մկոյան
20. Լևոն Հայրապետյան
8. Ռումյան Հովսեփյան
23. Արաս Օզբիլիս
22. Էդգար Մանուչարյան
18. Հենրիխ Մխիթարյան
10. Գևորգ Ղազարյան
27. Մաուրո Գեվգեոզյան

 

Պահեստայիններ

12. Գևորգ Կասպարով
13.Արսեն Բեգլարյան
2.Արտյոմ Խաչատուրով
3.Վարազդատ Հարոյան
6.Կառլեն Մկրտչյան
9.Արթուր Յուսպաշյան
11.Արթուր Սարկիսով
14.Յուրա Մովսիսյան
16.Գագիկ Դաղբաշյան
19.Հովհաննես Համբարձումյան
21.Ալեքսանդր Թումասյան
25.Նորայր Ասլանյան


Ալժիր

16.Մոհամեդ Զեմամուչե
4.Էսսաիդ Բելկալեմ
5.Ռաֆիկ Հալիշ
21.Ֆաուզի Ղուլամ
20.Այսա Մանդի
8.Մեհդի Լասեն (ա)
11.Յասին Իբրահիմի
17.Ադլան Գեդիուրա
22.Ռիյադ Մահրեզ
13.Իսլամ Սլիմանի
9.Նաբիլ Գիլաս

 

Share |

Լրահոս