Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ)

22:51 01.06.2014

Այսօր Շվեդիայում մեկնարկել է չճանաչված պետությունների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Արցախի հավաքականը:

Արցախի հավաքականի մրցակիցը Մեն Կղզու ընտրանին էր: Հանդիպման գերակշիռ մասը Արցախի հավաքականը առջեւում էր հաշվի մեջ, սակայն վերջին երկու րոպեներին երկու գոլ բաց թողեց եւ պարտվեց 2:3 հաշվով: Հարկ է նշել, որ 1:2 եւ 3:2 հաշիվների ժամանակ Արցախի հավաքականը գրավեց մրցակից դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին: Արցախի հավաքականի հաջորդ մրցակիցը Զանզիբարի ընտրանին է, մրցավեճը կայանալու է հունիսի 3-ին:

Մեն Կղզի - Արցախ՝ 3:2

Գոլերը՝ Մկնուլտի 41 (11 մետ.), Մուր 89, Ջոնս 90 - Միհրան Մանասյան 27 (11 մետ.), 31

Արցախի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեցին հետեւյալ ֆուտբոլիստները. Ստեփան Ղազարյան, Արարատ Առաքելյան(ավագ), Արամ Գրիգորյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան,  Տիգրան Դավթյան, Դավիթ Գրիգորյան (Անդրանիկ Բարիկյան, 58), Արամ Բերեղամյան(Նորայր Գյոզալյան, 72), Նարեկ  Դավթյան, Միհրան Մանասյան(Գեւորգ Նռանյան, 62):

Կարդացեք նաև

  • Արցախի հավաքականը մեկնել է Շվեդիա

    13:04 29.05.2014

    Արցախի հավաքականը մեկնել է Շվեդիա

    Ֆուտբոլի Արցախի հավաքականը մեկնել է Շվեդիա, որտեղ հունիսի 1-ից 8-ը կկայանա չճանաչված հանրապետությունների Աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջնությանը մասնակցելու են 12 երկրներ:

  • Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը

    19:30 03.02.2014

    Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը

    Արցախի հավաքականը նախապատրաստվում է իր նորամուտը նշել միջազգային առաջնությունում: «ConIFA»-ի կազմակերպած «A world football cup with no borders 2014» մրցաշարին մասնակցելու են չճանաչված հանրապետությունների հավաքականները: Այդ մասին, armsport.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հավաքականի մարզիչ Սարգիս Աղաջանյանը:

  • Հադրութը նոր մարզադաշտ ունի

    21:33 12.05.2014

    Հադրութը նոր մարզադաշտ ունի

    Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Share |

Լրահոս