Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ)

17:01 07.06.2014

Արցախի հավաքականն ավարտել է մրցելույթները չճանաչված հանրապետությունների ֆուտբոլային ընտրանիների մասնակցությամբ Շվեդիայում ընթացող աշխարհի առաջնությունում։

Այսօր՝ հունիսի 7-ին, արցախցիները ջախջախիչ՝ 5։1 հաշվով առավելության են հասել Լապլանդիայի հավաքականի նկատմամբ և գրավել են 9-րդ տեղը։

Այս պահի դրությամբ, մրցաշարի հաղթողը դեռ հայտնի չէ։ Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Մեն կղզու և Նիցայի կոմսության հավաքականները։


Արցախ-Լապլանդիա՝ 5։1
Գոլերը՝
Մանասյան (2), Պողոսյան (2), Պետրոսյան - Ռինգ

 

Առաջին խաղակեսի գոլերը.


 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս