Արման Սահակյան. Վստահ եմ մեր խաղացողների պատվախնդրության եւ հոգեբանական բարձր որակների հարցում

09:52 24.06.2014

Գյումրիի «Շիրակը» երրորդ տարին անընդմեջ հանդես է գալու եվրագավաթների խաղարկություններում:

Այս տարի գյումրեցիները ելույթ կունենան Եվրոպա լիգայում՝ մրցելով ղազախական «Շախտյորի» հետ: «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը armsport.am-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ.

«Մենք լուրջ հավակնություններ ունեցող ակումբ ենք եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած փորձության:

Մեզ բաժին է հասել ուժեղ մրցակից, սակայն դա ունի նաեւ իր դրական կողմերը, քանի որ հաջողության դեպքում՝ երկրորդ փուլում ավելի նպաստավոր դիրքում ես հայտնվում:

Ես վստահ եմ մեր խաղացողների պատվախնդրությոն եւ հոգեբանական բարձր որակների հարցում: Դրական արդյունքի հասնելու համար ներդնելու ենք մեր բոլոր ուժերը»:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...