Սանտա Կոլոմա. Բանանցի մրցակիցը` Չեմպիոնների լիգայում

11:31 24.06.2014

Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. որակավորման առաջին փուլում Երեւանի «Բանանցը» հանդիպելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ:

Պատմությունը

«Սանտա Կոլոման» հիմնադրվել է 1986 թվականին: Ակումբը ներկայացնում է Սանտա Կոլոմա քաղաքը, որն ունի մոտ 4000 բնակչություն եւ գտնվում է մայրաքաղաք Անդորրա լա Վելլայից երկու կմ հեռավորության վրա:

«Սանտա Կոլոման» երկրի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է եւ 11-րդ անգամ հանդես կգա եվրագավաթների խաղարկություններում: Այս թիմին երբեք չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Անցկացրած 20 խաղերից միայն մեկում են անդորրացիները տոնել հաղթանակ: Խոսքը Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկության մասին է, երբ «Սանտա Կոլոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց Թել-Ավիվի «Մակկաբիին», սակայն մրցակցի հարկի տակ զիջեց 0:4 հաշվով:


Կազմը

«Սանտա Կոլոմայում» հանդես են գալիս Անդորրայի տարբեր տարիքային հավաքականների 17 ֆուտբոլիստներ, որոնցից 6-ը ելույթ են ունենում ազգային հավաքականում: Վերջին շրջանում թիմի կազմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել:

Թիմի կազմում ընդգրկված են յոթ արտասահմանցիներ, սակայն պետք չէ կարծել, թե նրանք Անդորրա են ժամանել «Սանտա Կոլոմայի» կազմն ուժեղացնելու նպատակով: Անդորրայում պրոֆեսիոնալ ֆուտբոլ գոյություն չունի եւ ակումբներում հանդես են գալիս տարբեր մասնագիտությունների տեր անձիք: Արտասահմանցիները, որոնք հիմնականում հարեւան Իսպանիայից են կամ հարավային Ամերիկայից են, Անդորրայում հայտնվել են տարբեր հանգամանքների բերումով եւ երկար տարիներ հանդես են եկել մի շարք տեղական թիմերում:

«Սանտա Կոլոմայի» առավել հայտնի ֆուտբոլիստը թիմի նորեկ Իլդեֆոնս Լիման է: 34-ամյա պաշտպանը Անդորրայի հավաքականի կազմում անցկացրել է 86 խաղ եւ խփել է 7 գնդակ: Ժամանակին, նա հանդես է եկել իսպանական, իտալական եւ շվեցարական ակումբներում: Առավել հայտնի է իսպանական «Ռայո Վալեկանոյում» ունեցած ելույթներով (2004-05թթ..):
 

Դարպասապահներ

-

-

Գիլերմե Բուրխոս

36տ.

Չիլի

Էլոյ Կասալ

32տ.

Իսպանիա

Պաշտպաններ

-

-

Իլդեֆոնս Լիմա

34տ.

Անդորրա

Օրիոլ Ֆիտե

25տ.

Անդորրա

Լուիս Գոնսալվես

22տ.

Անդորրա

Մարկ Ռեբես

19տ.

Անդորրա

Դավիթ Ռիբոլետա

29տ.

Անդորրա

Ալեխանդրո Բարեյրո

26տ.

Անդորրա

Ժիլբերտ Սանչես

22տ.

Անդորրա

Էնդրյու Մատոս

18տ.

Անդորրա

Խավիեր Սանչես

38տ.

Անդորրա

Խոսե Մանուել Գարսիա

39տ.

Անդորրա

Կիսապաշտպաններ

-

-

Գենիս Գարսիա

36տ.

Անդորրա

Կրիստոֆեր Պուզա

21տ.

Անդորրա

Ալբերտ Մակադե

29տ.

Իսպանիա

Ժոա Պեդրո Լոպես

22տ.

Անդորրա

Սամիր Բուսենին

23տ.

Անդորրա

Հարձկավողներ

-

-

Մարսելո Իգուասել

29տ.

Իսպանիա

Ալեխանդրո Ռոմերո

37տ.

Արգենտինա

Ռենատո Մոտա

34տ.

Պորտուգալիա

Կաբինյո

36տ.

Բրազիլիա

Լուիջի Սան Նիկոլաս

21տ.

Անդորրա


Մարզիչը

«Բանանցի» առաջիկա մրցակցին մարզում է իսպանացի Լուիս Բլանկո Տորադոն: 54-ամյա մասնագետը 2011 թվականից աշխատում է «Սանտա Կոլոմայում»: Տորադոն նախընտրում է խաղալ 4-2-3-1 դասավորվածությամբ:


Մարզադաշտը

Անդորրայում տեղի ունեցող միջազգային հանդիպումները, որպես կանոն, անցկացվում են մայրաքաղաքում գտնվող «Կոմունալ» մարզադաշտում: Այստեղ չորս անգամ հանդես է եկել նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, որից երեքում հաղթել է չոր հաշիվներով, իսկ մեկ հանդիպում ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

«Կոմունալն» ունի 1300 նստելատեղ:

Այս մարզադաշտը սովորական ստանդարտներից ավելի փոքր է, իսկ խոտածածկը սովորաբար վատ վիճակում է լինում, ինչից բացմիցս դժգոհել են արտասահմանյան ակումբների եւ հավաքականների ներկայացուցիչները։



 

Share |

Լրահոս