Դավիդ Լուիս. Պարտավոր էինք նվաճել Աշխարհի գավաթը

12:17 13.07.2014

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն Աշխարհի 2014 թվականի առաջնության 3-րդ տեղի համար Հոլանդիայի ընտրանու հետ հանդիպումից (0:3) հետո կիսվել է մրցաշարից ունեցած տպավորություններով:

-Գերմանիայի հավաքականից կրած պարտությունից հետո մենք հոգեբանորեն պատրաստ չէինք Հոլանդիայի ընտրանու հետ հանդիպմանը:

Մենք խաղադաշտ էինք մտել հաղթանակի համար, սակայն, ամեն դեպքում, գիտակցում էինք, որ սա եզրափակիչը չէ: Մենք պարտավոր էինք նվաճել Աշխարհի գավաթը,- Լուիսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...