Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը վաճառվել է (Լուսանկարներ)

19:14 18.07.2014

Այս տարվա գարնանը Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը վաճառել է իրեն պատկանող Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը։ Այս մասին armsport.am-ի թղթակից Արման Առաքելյանին հայտնի դարձավ դպրոց կատարած այցի ժամանակ։  
 
Հիշեցնենք, որ Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը մեծ ավանդույթներ ունի եւ բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ է տվել հայկական ֆուտբոլին:
 
Մարզակառույցի ղեկավարությունից հայտնեցին, որ դպրոցը վաճառվել է ինչ-որ ընկերության: Նոր սեփականատերը ցանկանում է լուրջ ներդրումներ կատարել և այժմ վերակառուցման աշխատանքները նախագծման փուլում են։ 
 
Հարկ է նշել, որ «Ուլիս» ֆուտբոլային ակումբն օրերս նոր սեփականատեր ունեցավ, ովքեր, փաստորեն, պետք է ապահովեն նաեւ ակումբի մանկապատանեկան տարիքային թիմերի համար մարզումային պայմանները: (Բարձրագույն խմբի մասնակից յուրաքանչյուր թիմ պետք է ունենա նվազագույնը 5 տարբեր տարիքային խմբեր)։
 
Share |

Լրահոս