Կոենտրաու. Այժմ Ռեալում ինձ ավելի շատ են գնահատում

11:40 13.08.2014

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սեւիլիայի» նկատմամաբ հաղթանակից հետո(2։0) կիսվել է իր տպավորություններով։
 
-Մենք հիանալի խաղ անցկացրինք։ Արժանի էինք այս տիտղոսին, քանի որ պայքարեցինք հաղթանակի համար։ Այժմ պետք է լավ աշխատենք, որպեսզի հաղթանակի համար պայքարենք այն 5 մրցաշարերում, որոնց մասնակցելու ենք։
 
Երբ խաղում ես «Ռեալում» բացի հաղթանակից, այլ նպատակ չես կարող ունենալ։
 «Արքայական ակումբ» տեղափոխվելուց ի վեր այժմ իմ լավագույն շրջանն է։ Երկրպագուներն ինձ հավատում են եւ դա շատ է օգնում։
Հույս ունեմ՝ հետագայում էլ կխաղամ «Ռեալում»։ Այտեղ եմ արդեն 4 տարի եւ ինձ ամեն ինչ գոհացնում է։
 
Կարծում եմ, որ այժմ «Ռեալում» ինձ ավելի շատ են գնահատում,- Կոենտրաուի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը։
Share |

Լրահոս

Loading...