2010 թվականի մայիսի 22-ին եվրոպական ֆուտբոլային հերթական մրցաշրջանը ավարտվեց։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին «Ինտերն» ու «Բավարիան»։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2-0 հաշվով առավելության հասավ գերմանական ակումբի նկատմամբ։
«Ինտերի» կազմում դուբլ գրանցեց Դիեգո Միլիտոն։ Բացի Չեմպիոնների լիգայից «Ինտերը» այդ տարի նվաճել էր նաև Ա սերիան և Իտալիայի գավաթը։