Ֆաբիո Կոենտրաուն չի խաղա Կորդոբայի դեմ. Ռեալի հայտացուցակը

19:55 24.08.2014

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի ձախեզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն չի մասնակցելու Լա լիգայի առաջին տուրի՝ «Կորդոբայի» դեմ խաղին:

Պատճառն այնն է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի:  Միեւնույն ժամանակ, հանդիպմանը չի հայտավորվել կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով լքել է ակումբը եւ առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարվի վերջինիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրը:

 

«Ռեալի» հայտացուցակը «Կորդոբայի» դեմ խաղի համար.

Դարպասապահներ. Կասիլյաս, Նավաս, Պաչեկո

Պաշտպաններ. Վարան, Պեպե, Ռամոս, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Նաչո

Կիսապաշտպաններ. Բեյլ, Խեդիրա, Կրոս, Խամես, Ալոնսո, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի

Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա

 

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին:

Share |

Լրահոս

Loading...