Թիմ Վիզեն ծրագրում է ըմբիշ դառնալ

15:28 16.09.2014

«Վերդերի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Վիզեն ծրագրում է ըմբիշի կարիերա սկսել:

Հիշեցնենք, որ 32-ամյա դարպասապահն այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:

-Ես պաշտոնական առաջարկ եմ ստացել WWE-ից (ամերիկյան ընկերություն, որն օգնում է ըմբիշներին կատարելագործվել): Ես չեմ մտածում առաջարկը մերժելու մասին եւ ծրագրում եմ ըմբիշ դառնալ:

Ըմբշամարտը շատ մասայական մարզաձեւ է ԱՄՆ-ում եւ ես ու իմ գործակալը դիտարկում ենք առաջարկը,- Վիզեի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Share |

Լրահոս