Բանանց–Փյունիկ` 3:0. Հոռնյակի թիմի ջախջախիչ հաղթանակն ու առաջին սուպերգավաթը

20:48 24.09.2014

«Բանանցն» իր պատության մեջ առաջին անգամ տիրացավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին:

Վերջ: Հանդիպումն ավարտվեց:  

86. Ձախ եզրում Դաղբաշյանը պատ խաղաց թիկացի հետ և բարձրից փոխանցում կատարեց դեպի դարպասի հեռավոր անկյունը, որտեղից Կարապետյանի գլխով հարվածը շեղ ստացվեց:

84. Ֆիլիպ Սերեչինը մոտ տարածությունից հարվածեց դարպասին, բայց Հունանյանը ոտքով հեռացրեց գնդակը:

81. Արեգ Ազատյանը տուգանայինի մատույցներից ձախ ոտքով հարվածեց դարպաապահի վրա, չնայած իր խաընկերն այդ պահին գտնվում էր ավելի նպաստավոր դիրքում:

77. Հովհաննես Պողոսյանը գեղեցիկ անցում ձեռնարկեց, հարվածային դիրք դուրս բերեց Բալոյանին, ով նպաստավոր դիքից անհաջող հարվածեց:

71. Վերջին փոփոխությունը կատարվեց նաև «Փյունիկի» կազմում: Դավիթ Մարկոսյանին փոխարինեց Գեղամ Թումբարյանը:

70. «Բանանցի» ձախ եզրում հաջող գործեց Վալտեր Պողոսյանը, մեծ արագությամբ առաջ շարժվեց, բայց Կարապետյանը չկարողացավ գրոհը դիպուկ փոխանցմամբ զարգացնել:

66. Եվս մեկ կրկնակի փոփոխություն Ժոլտ Հոռնյակի կողմից: Խաղադաշտը լքեցին Գևորգ Նռանյանն ու Վահագն Այվազյանը, իսկ խաղադաշտ մտան Ֆիլիպ Սերեչին և Արեգ Ազատյանը:

65. Նոմինալ տանտերերի աջ եզրից ձեռնարկած գրոհից ու սուր փոխանումից հետո Վահագն Հայրապետյանը սահանկումով գնդակը հանեց անկյունային:

62. Գևորգ Կարապետյանի հարվածը տուգանային հրապարակի մատույցներից շեղ էր:

61. Հակոբ Համբարձումյանը զգուշացվեց կոպիտ խաղի համար:

59. Վալտեր Պողոսյանը պաշտպններից խլեց գնդակը կարող էր դուսր գալ մեն-մենակ դարպասապահի դեմ, սակայն գնդակը լավ չմշակեց և ստիպված սուր անկյունից փոխանցում կատարեց կենտրոն, որտեղից Կարապետյանի հարվածը թույլ ստացվեց:

52. Գոնսալեսի փոխարեն խաղադաշտ մտավ Տիրատուրյանը:

50. «Բանանցի» ֆուտբոլիստների գեցեցիկ կոմբինացիայից հետո Կարապետյանը սուր անկյան տակ կարող էր գրավել դարպասապահի հսկողությւոնից դուսր մնացած մոտակա անկյունը, բայց պաշտպանները կանգնեցին գնդակի ճանապարհին:

46. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Ընդմիջման ժամանակ երկու թիմերն էլ երկուական փոփոխություն են կատարել: «Փյունիկի» կազմում խաղադաշտը լքեցին Վարդան Բակալյանն ու Կարեն Եսայանը, նրանց փոխարինեցին Սարգիս Բալոյանն ու Հովհաննես Պողոսյանը: «Բանանցի» կազմում Արտաշես Առաքելյանի ու Նաիրի Մինասյանին փոխարինեցին Հակոբ Համբարձումայնն ու Գևորգ Կարապետյանը:

Առաջին խաղակեսն ավարտվեց: Ընմիջում:

45. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Գարեգին Մաշումյան. Հոռնյակի թիմի հարձակվողը մոտ 5-6 մետրից մեջքով դեպի դարպասը ստացավ գնդակը և արագորեն շրջվելով` այն ուղարկեց հեռավոր անկյունը:

44. Ներսեսյանը հարվածեց տուգանային հրապարակի մատույցներից, բայց այն գնդակն անդրադարձավ պաշտպանից և կորցնելով թափը հայտնվեց Թորոյանի մոտ:

38. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ:. Գևորգ Նռանյան. Գագիկ Դաղբաշյանի իրացրած անկյունայինից հետո Գռանյանը մոտ տարածությունից գլխով գնդակը մխրճեց մոտակա անկյունը:

38. Փայլուն գործց «Փյունիկի» դարպասապահ Հունանյանը, ով Գարգեգին Մաշումյանի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո հիանալի ռեակցի ցույց տվեց և գնդակը հանեց անկյունային:

37. Մաշումյանը կրկին հարվածային դիրքում էր և կրկին շեղ բավականին հարվածեց:

34. Չեմպիոնի ֆուտբոլիստների հերական գրոհի ժամանակ Նաիրի Մինասյանը ուժգին հարված կատարեց, որը բավականին բարձր ստացվեց:

30. Գարեգին Մաշումյանը հեռու տարածությունից շատ շեղ հարվածեց:

27. Վերջապես Հովսեփյանի սաներն առաջին գրոհը ձեռնարկեցին: Ռազմիկ Հակոբյանի միջին տարածությունից կատարած հարվածը Թորոյանի վրա ստացվեց:

22. Տիտղոսի համար խաղում ասպարեզ դուրս եկացած «Փյունիկի» երկրորդ կազմը դժվարությամբ է անցնում կիսադաշտը, իսկ վտանգավոր պահի մասին ընդհանրապես խոսք չկա:

16. Պողոսյաաաաաաաաաաաաաաաան: Վալտեր Պողոսյանը կարող էր արագորեն դուբլ ձևակերպել, բայց մեկ մետրից չկարողացավ գրավել դարպասը:

14. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:0. Վալտեր Պողոսյան. «Բանանցի» կիսապաշտպանը տուգանայինի մատույցներից հարվածեց  դարպասին, դարպասապահ Հունանյանը փորձեց գնդակը բռունցքներով հեռացնել, բայց այն շեղեց դեպի սեփական դարպասը:

11. Վալտեր Պողոսյանը ձախ եզրով ներխուժեց տուգանային հրապարակ, լավ փոխանցւոմ կատարեց նպաստավոր դիրքում գտնվող Նռանյանին, ում հարվածից հետո պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:

6. Առաջին րոպեներն անցնում է չեմպիոնի նկատելի առավելությամբ:

3. Նաիրի Մինասյանը միջին տարածությունից բարձր հարվածեց:

2. Գագիկ Դաղբաշյանը տուգանայինից բարձր փոխանցում կատարեց, որից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց Հունանյանի դարպասի մոտ:

1. Հանդիպումը մեկնարկեց:

———————————————————————
Երևան, Ավանի ակադեմիա
Հայաստանի 2014թ. Սուպերգավաթ
Գլխավոր մրցավար՝ Սուրեն Բալիյան

N

ԲԱՆԱՆՑ

N

ՓՅՈւՆԻԿ

1

Արթուր ԹՈՐՈՅԱՆ

22

Սամվել ՀՈՒՆԱՆՅԱՆ

5

Արտաշես ԱՌԱՔԵԼՅԱՆ

16

Ռոբերտ ՀԱԿՈԲՅԱՆ

3

Գագիկ ԴԱՂԲԱՇՅԱՆ

19

Հովիկ ՆԵՐՍԵՍՅԱՆ

14

Լյուբոշ ՀԱՆԶԵԼ

34

Մուրադ ԱՍԱՏՐՅԱՆ

17

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

6

Միքայել ԽԱՇՄԱՆՅԱՆ

18

Վահագն ԱՅՎԱԶՅԱՆ

17

Վահագն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

8

Վալտեր ՊՈՂՈՍՅԱՆ

30

Կարեն ԵՍԱՅԱՆ

21

Նաիրի ՄԻԱՆՍՅԱՆ

25

Դավիթ ՄԱՐԿՈՍՅԱՆ

7

Արամ ՇԱԽՆԱԶԱՐՅԱ4

2

Էդգար ԳՈՆՍԱԼԵՍ

22

Գարեգին ՄԱՇՈՒՄՅԱՆ

18

Վարդան ԲԱԿԱԼՅԱՆ

19

Գևորգ ՆՌԱՆՅԱՆ (ա)

9

Ռազմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

71

Արամ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

40

Միհրան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

16

Նիկա ՊԻԼԻԵՎ

27

Արթուր ՔԱՐՏԱՇՅԱՆ

2

Հակոբ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ

32

Տիգրան ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ

9

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

26

Վարդան ԱՐԶՈՅԱՆ

20

Կարեն ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

21

Գեղամ ԹՈՒՄԲԱՐՅԱՆ

10

Արեգ ԱԶԱՏՅԱՆ

23

Հովհաննես ՊՈՂՈՍՅԱՆ

11

Ֆիլիպ ՍԵՐԵՉԻՆ

20

Սարգիս ԲԱԼՈՅԱՆ

 

Գլմարզիչ

 

Գլմարզիչ

 

Ժոլտ ՀՈՌՆՅԱԿ

 

Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս