Կոենտրաուն չի խաղա Լուդոգորեցի դեմ

17:13 01.10.2014

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի՝ բուլղարական «Լուդոգորեցի» հետ հանդիպմանը: Այդ մասին տեղեկանում ենք marca-ից:

Բանն այն է, որ պորտուգալացին չի հասցրել ապաքինվել վնասվածքից եւ թիմի հետ չի մեկնել Սոֆիա: Շարք է վերադարձել Պեպեն, ով վերսկսել է մարզումները եւ պատրաստ է հոկտեմբերի 1-ին կայանալիք խաղին:

Հավելենք, որ «արքայական ակումբը» Բուլղարիա է ժամանել 20 ֆուտբոլիստներով:

Share |

Լրահոս

Loading...