Մոուրա. Շատ ուրախ եմ Վերատիի համար

13:24 01.10.2014

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
 
- Շատ ուրախ եմ, քանի որ արտակարգ թիմի հաղթեցինք: Հույս ունեմ, որ այժմ ուշքի կգանք: Այսպիսի խաղով կարող ենք հեռու գնալ: Շատ ուրախ եմ Վերատիի համար, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է: 
 
Նա նույնպես ցածրահասակ է, սակայն կարողացավ հաղթել օդային պայքարում,- բրազիլացու խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Share |

Լրահոս

Loading...