Կոենտրաուն չի խաղա ֆրանսիացիների դեմ

12:00 07.10.2014

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղին:
 
Ֆուտբոլիստը, ով օգոստոսին ստացել էր ձախ ծնկի վնասվածք, խորացրել է այն Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում:
 
Նա չի հասցնի ապաքինվել մինչեւ առաջիկա հանդիպումը: Պորտուգալացի մարզչական շտաբը նրան փոխարինող չի հրավիրի: Այդ մասին հաղորդում է A Bola-ն:
 
Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին Փարիզում: Հավանական է, որ Կոենտրաուն չի խաղա նաեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Դանիայի դեմ:
Share |

Լրահոս

Loading...