Նետոն Ֆիորենտինայից լրացուցիչ կես միլիոն եվրո է պահանջում

14:58 19.10.2014

«Ֆիորենտինան» շարունակում է նոր պայմանագիր կնքելու բանակցությունները թիմի դարպասապահ Նորբերտո Նետոյի հետ: Բանակցություններում շարունակում է վիճահարույց մնալ աշխատավարձի հարցը. դարպասապահը ցանկանում է տարեկան կես միլիոն եվրո ավելին ստանալ, քան նրան առաջարկում են «մանուշակները»:

Չնայած տարաձայնություններին՝ կողմերը մտադիր չեն խզել պայմանագիրը, քանի որ հետաքրքրված են համագործակցության շարունակությամբ: Այս մասին հայտնում է «Tuttomercatoweb.com»-ը: 

Share |

Լրահոս