Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի «Ուրարտու-2»-«Նորավանք» խաղում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել:
37-րդ րոպեին «Նորավանքը» բացել է հաշիվը, իսկ հաջորդ րոպեին խաղադաշտի կենտրոնից, խաղը վերսկսող հարվածով Գոռ Լուլուկյանը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: